Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիվանդության պատճառով և ըստ էության վերջին գործն է։ Այն պետք է դառնար հեղինակի ամենածավալուն քերթվածը և բաղկացած լիներ մի քանի մասերից։ Բանաստեղծությունը մտնելու էր ինքնագիր երկրորդ տետրում, բայց հեղինակը չի հասցրել օրինակել։ Քերթվածը նախապես բաժանումներ չի ունեցել։ Այդ մասին Մ. Միհրդատյանցը Չոպանյանին հայտնում է 1892-ի նոյեմբերի 8/20-ի նամակում. «Յուր (Դուրյանի— Ա. Շ.) Ա. վերնագրով քերթվածը կերևա որ մեծկակ կտոր մը պիտի ըլլա եղեր, որովհետև այն թուղթերը, որոնց վրա գրված է, կը թվին ըլլալ տետրակի մը առաջին երեք թուղթերը. առաջին թուղթը կողքն է եղեր, վրան գրված է միշտ նույն պարզությամբ Պ. Դուրյան, 1871, երկրորդ թուղթին ճակատը գրած է Ա. և սկսած է ոտանավորը, զոր տարած է մինչև երրորդ թուղթին առաջին երեսին կեսը, ուր գրված է փակագծի մեջ (հիվանդությանս պատճառավ ընդհատված)» («ԲԵՀ, 1968, №1, էջ 153)։

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՍՐԲԱԳՐՈՒՄՆԵՐ (ՄՄհն)

34 Ուր գեթ [մարած] ցամքած է կանթեղին առկայծ յուղ,
40 [Աստղեց թող սարն ու] Սարն իր աստեղց թո՛ղ, դըղյակն ալ ջահերու,
43 Ցույց տալ [անոր] կ՚ուզե քեզ Աստուծո զերթ պատկեր,
47 Երբ կը [կըրե] ծածկե քողքն հիմենյան ոսկեթել,
53 Եվ դուք՝ [նաև սերեր] կրա՜կք սիրո, մարիք շուտ և դուք,
71 Երբ [պըլպոլն] ծիծառնուկն ինձ հետ հեծե աղեկեզ,


ԱՆԹՎԱԿԻՐ ՏԱՂԵՐ

1. ՀԱՅՈԻՀԻն

(էջ 92)

Կ. Պոլսի պատրիարքարանի դիվանի քարտուղար Գևորդ Բամպուքճյանը մեզ Է տրամադրել Թորոս Ազատյանի արխիվում պահվող Հմայակ ավ. քահանա Էքսերճյանի 30֊ական թվականներին «Ազդարար» թերթում տպագրաձ «Պետրոս Դուրյանի ձեռագիրը» հոդվածը։ Այստեղ էքսերճյանը հայտնում