Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերամշակել է իր բանաստեղծաթյունը։ Բացառված չէ, որ բանաստեղծը հետագայում անդրադառնալով «Թրքուհին» խորագրով իր աշակերտական տարիների փորձին, փոխել Է նաև նրա վերնագիրը։ Այդպիսի կարծիքը հիմնավոր կդառնա, եթե հիշենք, որ Դուրյանի ձեռագրերին ծանոթ Հակոբ Օշականը ևս հաստատել Է, թե «Սիրեցի քեզ» և «Հայուհին» բանաստեղծությունները «ենթարկված են փոփոխման և չեն հասած վերջնական կաղապարի», իսկ Հ․Էքսերճյանի վերը նշված հոդվածում խորագիրը նույնն է՝ «Հայուհին»։

ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Մասիս»

14 Բարձրահասակ գեղադեմ

23 Իմ թերթերուն վրա միշտ՝

30 Ոչ զոք տեսի մեջ նավին․

2. («ԱՀԱ ԱՐԱՆԱՅ ՕՐՆ ԵՐԶԱՆԻԿ») (էջ 94)

Հայտնի չէ՝ ինքնագիրը պահպանվե՞լ Է, թե ոչ։

Առաջին անգամ տպագրվել Է 1893-ի ժողովածուում, ապա զետեղվել 1900, 1904, 1918, 1926, 1947, 1956-ի և երուսաղեմի ժողովածուներում։

«Երկեր»-ում (1947) տպագրված Է աշխարհաբար ուղղագրությամբ։

Չի մտել Դուրյանի օրինակած տետրերում։

Ա. Չոպանյանը նախապես կասկածի տակ Է առել այս բանաստեղծության՝ Պ․ Դուրյանի հեղինակությունը լինելու հարցը։ 1893-ի ժողովածուի գրախոսականում նա գրել Է. «Այնչափ ծթռած, այնչափ հին, այնչափ ուռուցիկ, վարդապետական և այնչափ խրթին գրաբար Է, որ չկրնար Դուրյանինն ըլլալ, և եթե նույնիսկ անորն ըլլա պատահմամբ, պետք չէր զայն դնել գործերուն մեջ այն անձինն, որ առաջինն զուտ աշխարհաբար ոտանավորներ գրեց» («Հայրենիք», 1892, թիվ 246)։ Հետագայում Չոպանյանը ըստ էությանըն ընդունում էր, որ ինչպես այս, այնպես էլ «Հայուհին» բանաստեղծությունը Դուրյանի դպրոցական առաջին փորձերից են և կարծում էր, թե