Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գա Մասյաց սարեն, նա ձախն ու աջը
20 Մովսեսի քընարն Ղևոնդի խաչը,
Աստղի մը նայվածք, քընարի մը ձայն,
Աղյաց խորերեն կը սիրե նա Հայն.
Դեռ չը ճանաչցա՞ք զ’այն, ճակա՛տք վըշտակոծ,
Հրեշտակն է Հայոց։

25 Ահա կը հնչե նորա հեշտ սըրինգ,
Արձագանք կուտան Հայոց դաշտք, լերինք,
Երթանք իր շուրջը, Հայե′ր արտալած,
Չը խաբեր, մատներ նա մեզ օտարաց,
Չը սիրեր ոսկի, փառք ու վատ մարդիկ,
30 Հայուն է Հայրիկ։

Գլխիկը դըրած սըգավոր սըքեմ,
Չը թափիր ճակտեն դեռ ալիք վըսեմ,
Բայց իր դիմաց վրա կանուխ են փթթած
Անցքի ու վշտի խորշոմներ միշտ թաց․
35

Միակ վարձք մ’ունի՝ այն է կոչել զ’ինք
«ԽԸՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ»


1869