Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որպես այդպիսիք, այնուամենայնիվ, չպիտի տեղ գտնեին 1893-ի ժողովածուում («Դուրյանի կյանքը...», էջ 167)։

ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

1. ԿԸ ՍԻՐԵՄ ԶՔԵԶ

(էջ 99)

Ինքն ագրի ճակատագրիր մասին ոչինչ հայտնի չէ։

«Իցի՜վ թե» բանաստեղծության տարբերակն է։

Ինչպես այս, այնպես էլ մյուս տարբերակները Դուրյանը չի օրինակել իր տետրերում։

Առաջին անգամ հրատարակել է Հրանդը (Մելքոն Կյուրևյան)՝ «Դուրյանի մեկ ոտանավորը իր ձեռագրեն» հոդվածում («Հայրենիքս լրագիր, Կ. Պոլիս, 1891, 5 օգոստոս, թիվ 19)։ Զետեղվել է 1893, 1900, 1904, 1918, 1926, 1940, 1947, 1952, և 1956-ի ժողովածուներում։

Հավանաբար գրված է 1867-ին։

Հրանդը հայտնում է, որ ինքնագիրը «դիպվածով» է ընկել իր ձեռքը, որից և ընդօրինակել է։ Մատնանշելով, որ «Իցի՜վ թե» տաղի տարբերակն է, նա ավելացնում է, «Թեթև նայվածք մը կրնա մատնել, որ առաջին անգամ գրվածն է այս և ուղղված խարտյաշ մազերով, սևաչվի անծանոթի մը. ջինջ հստակություն կա և մեղմություն կապուտ անմեղությամբ խառնված»։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

«Հայրենիք»

13 Այն ի՜նչ քաղցր է, եթե ըլլամ ես զեփյուռ։

2. («ԱՇՆԱՆ ՏԸԺԳՈՒՅՆ ԳԻՇԵՐ ՄԸՆ ԷՐ ԶՄՐԱՀՈԻՊ»)

(էջ 101)

Ինքնագրի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։

«Պետք է մեռնի՜լ» բանաստեղծության տարբերակն է։