Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին անգամ տպագրվել է Տիգրան Արփիարյլանի «Դուրյանի ձեռագիրը» հոդվածում («Արևելք», 1892, 18 հուլիս, թիվ 2544), ապա արտատպվել «արձագանք»-ում (1892, օգոստոսի 5|17, № 90)։ Զետեղվել է 1893, 1900, 1904, 1918, 1926, 1940 և 1947֊ի ժողովածուերում։

ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Արևելք»

6 Փաղփուն աստղեր կը լողային հատակը, 36 Ո՜հ, կյանք պետք է տալ սիրտ տըվի թե կուսի մ՚ Ա․ Արփիարյանն այսպես է նկարագրում բանաստեղծության ինքնագիրը. «1869 օգոստոս 16...

Այս հեռավոր թվականը կը կարդամ դեղնորակ մաշած թուղթի մը վրա, որ 23 տարի դպրոցի մը անկյունը կամ ծրարի մը խորը մնալն ետք, օրին մեկը երևան կելլե հանկարծ ու խմբագրատունն կը բերվի՝ հրատարակվելու համար։ Քառակուսի փոքրիկ թերթ մը, որուն երկու կողմը դողդոջ ձեռքով գրված է միայն հիվանդաբույր քերթվածներեն, որք վաղամեռ քերթողին կյանքը կը պատկերեն։ Ու ներքևը, համեստ կերպով ստորագծված «Պետրոս Դուրյան»։

Երկյուղածությամբ կը բանամ ծալքը, որ խաչաձև ճեղքվածք մը կը գոյացունե՝ իբր քառորդ դարու մը կնճիռը։ Մելանն ալ գունատած է այլևս, բայց գիրը կը մնս։ միշտ, ընթեռնելի, մանրիկ սիրուն գիր մը, տենդոտ դրժե մը ելած։ Ո՛չ վերնագիր կա, ո՛չ ձոն մը, գեթ սկզբնատառերով, որ կարելի ըլլա հետք մը գտնել, կամ իմանալ, թե որո՞ւ ուղղյալ է»։

Հետագա շարադրանքից պարզվում է, որ ձեռագիրը գտնվել է Դուրյանի հեռավոր ազգականուհու կրթված, լեզվիմաց, ուսումնասեր Եվգինե (Եվգինիա) տուտուի թղթերում։ Տ. Արփիարյանն անում է այն ենթադրությունը, թե Եվգինե տուտուն սրբագրել է Դուրյանի տողերը. «Այն փափկիկ, թրթռուն քերթվածներն, ով գիտե, ինչեր կորուսին արդյոք այս հապավումներուն, այս բարեփոխումներուն տակ» ։ Այնուհետև հետգրության մեջ նշելով, որ 1872֊ի ժողովածուում տպված տեքստը «լավագույնն է ձեռագրեն, որ նվազ խնամյալ կերևիս, հոդվածագիրը դարձյալ գրում է. «Եվ ո՞վ գիտե,