Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե այս սրբագրությանց մեջ Եվգինիա տուտուին մատը չիկա...» («Արևելք», 1892, թիվ 2544)։

Եվգինե տուտուի հասցեին ասված մեղադրանքը չի վրիպում Ե. Դուրյանի ուշադրությունից, և նա Ա. Չոպանյանին գրած 1891-ի օգոստոսի 2-ի նամակում հարկ Է համարում նկատել. «Եվգինեի (տուտուի) մատը վերջերս խնդիր մը եղած էր Արևելքի մեջ։ Ես կրնամ վստահեցնել Ձեզ, թե այդ կինն, որ սիրող էր գրականության և մասնավորապես մեր Պետրոսին, ոչ մեկ մատ չէ շարժած բնավ քերթողին թղթոց վրա և շարժելու կարողությունն ալ (ուսումնապես) տարակուսական կ՚մնա։ Միայն գիտեմ, թե թախանձանոք կ՚խնդրեր նա Դուրյանի գրվածներն կարդալու համար։ Նույն բանն անձիս փորձով ալ գիտեմ։ Եղրորս մահվանեն մեկ երկու տարի վերջ՝ ես ալ դպրոցական լիզելով քերթվածներ կ՚գրեի, Եվգինիա տուտու կ՚առներ իմ տետրակս, կ՚տաներ, կ՚կարդար և հետո կ՚բերեր առանց ոևէ դիտողություն մընելու․․․ Ուստի ավելորդ հարց մ՚ է Եվգինիա տուտուի վերաբերությամբ ենթադրական սրբագրության մը հարցը (ԳԱԹ, ԱՉՖ, № 1738/1)։

Այս տողերին մնում է ավելացնել և այն, որ Դուրյանը առանձնապես մեծ համարում չի ունեցել այդ կնոջ մասին։ Երբ բանաստեղծը, լսելով Եվգինեի համբավը, Հովհաննես Ճանֆեսճյանի հետ այցելել Է նրան, վերանդառնալիս ընկերոջն ասել Է․ «Ա՚յս Է եղեր Եվգինե տուտուն, բան մը չէ» («Ընդարձակ կենսագրություն..․», էջ 59)։

3․ ՄՆԱՍ ԲԱՐՅԱՎ

(էջ 103)

Մեր ձեռքի տակ եղած Հ. Էքսերճյանի «Պետրոս Դուրյանի ձեռագիրը» հոդվածից (տե՛ս «Հայուհին» բանաստեղծության ծանոթագրությունը) պարզվում է, որ «Մնաս բարյա՜վ»-ի ինքնագիրը գտնվել է Ե․ Դուրյանի մոտ։ Հետագա որոնումների ընթացքում էքսերճյանը «Ընդարձակ կենսագրության․․․» Զարգարյան գրատանը եղած մի օրինակի մեջ հայտնաբերել է «երկու կամ երեք բառ պատռած» մեկ այլ ինքնագիր։ «Ով գիտե, ո՞ր անծանոթ ձեռքը դրած էր հոն և ինչպե՞ս ձեռք ձղած էր զայն,— գրում է նա,— ..․Գիրը Պետրոսինն էր, կը ճանչնայի զայն»։ Այս հոդվածի հետ նա