Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տպագրել է նաև «Մնաս բարյավ»-ի լուսանկարչական պատճենը։ Տեքստային որևէ տարբերություն չկա։

Երկու ինքնագրերի ճակատագիրն էլ անհայտ է։

«Սիրեցի քեզ» բանաստեղծության տարբերակն է։

Առաջին անգամ հրատարակվել է 1892-ին «Արևելք» թերթում (18 հունիս, թիվ 2516), ապա արտատպվել է «Արձագանք»-ում (1892, հուլիսի 3/15, №77, էջ 1)։

Ինքնագրի լուսանկարչական վերարտադրությունը զետեղվել է Բ. էքսերճյանի «Ընդարձակ կենսագրություն...»-ում, որպես Հավելված։

Տպագրվել է 1893-ի և հետագա բոլոր ժողովածուներում, բացի 1908 և 1945-ի հրատարակություններից։ Հավանաբար գրված Է 1869-ին։

ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Արևելք»

30 Երբ ցողին իմ աչքերը,

35 Մնաս բարյա՜վ... պաշտելիս.

Դատելով առաջին ինքնագրի վերարտադրությունից, Դուրյանը կատարել Է 8-րդ և 7-րդ տողեցի տեղափոխություն և սրբագրել մի տող.

32 Աստղերուն մեջ կը [խոսիս] ժպիտս։

Այս տարբերակի կապակցությամբ տե՛ս նաև «Սիրեցի քեզ» տաղի ծանոթագրությունը։

ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈԻԹՅՈԻՆ

Ձեռնարկելով Պ. Դուրյանի Երկերի հրատարակությանը, Բ. Էքսերճյանը մտադիր էր ժողովածուում ընդգրկել նաև նրա հրապարակախոսական ժառանգությունը։ «Դուրյանի գործերը» հայտարարության մեջ նա ծանուցում էր. «Առայժմ հրատարակելի գործքն կը պարունակե 22—23 ֆորմա, զոր ավելի ստվարացնել ջանալով, սկսած ենք մեր հետազոտությունը շարունակել և տեղեկացած եմք, թե Պետրոս ունի տակավին՝