Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սամաթիո մեջ նորակազմ լսարանի մը մասին, դարձլալ թատրոնի մասին, ազգ. վարժարանի առնչությամբ, Սամաթիո մեջ դպրոցաշինության առթիվ, համեղբայրության մասին և այլն և այլն։ Այդ գրություններեն հասկանալի կըլլա, որ Դուրյան ունեցած Է նաև լրագրական վեճեր և զինքը հարվածող հետադիմական ուժերու հանդեպ եղած Է խիզախ և ցուցադրած ներողամտության լալն ոգի» (նույն տեղում, Էջ 55)։

Ընթերցողը կտեսնի, որ Խ. Ամիրյանի թվարկած բոլոր հարցերն Էլ արծարծված են ներկա հատորում զետեղված հոդվածներում։ Հետևաբար, կարելի է պնդել, որ Դուրյանի հրապարակախոսական ժառանգությունը ևս ներկայացվում է ամբողջությամբ։

Գրողի հոդվածների ճակատագիրը ցարդ մնացել է անհայտ. դրանք երբևէ չեն հրատարակվել, և Դուրյան-հրապարակախոսի գործունեությունը ուսումնասիրողների տեսադաշտից դուրս է մնացել:

Ոչ մի հոդվածի ինքնագիր չի պահպանվել։

7. ԽՈՍԱՐԱՆ

(էջ 107)

Առաջին անգամ տպագրվել է Կ. Պոլսի «Օրագիր ծիլն Ավարայրվո» թերթում (1869, նոյեմբեր 26, թիվ 67)։ Ստորագրությունը` «Դուրյան»։ Երկրորդ անգամ մեր հակիրճ առաջաբանով և ծանոթագրություններով հրատարակվել է «Գրական թերթ»-ում (1965, դեկտեմբերի 17, № 51)։

Տպագրվում է ըստ առաջին հրատարակության։

1) Այս օրերս Սամաթիա...— Խոսքը խոսարանների մասին է։ Կ. Պոլսի Սամաթիա թաղում խոսարանը բացվել է 1869-ի նոյեմբերի 15-ին։

2) . ..աղջկանց վարժարան մը կանգնեց անձնվեր և ազգասեր անձի մը ջանքով...— Խոսքը Սամաթիայի Ագապյան գիշերօթիկ աղջկանց վարժարանի մասին է, որ բացվեց 1869-ի հունվարի 6-ին։ Վարժարանի տնօրենն էր Կարապետ Փանոսյանը։

3) Ամեն. U. Պատրիարքի...— Կ. Պոլսի պատրիարքն էր Մկրտիչ Խրիմյանը։

4) ...«Օրթա օյինիի»— «Օրթա օյնու» (թրք. խաղամեջ)— թուրքական թատերական հանպատրաստի փողոցային ներկայացումներ։