Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

5) Թատրոնը թեպետ ինկավ, բայց նորեն հոգի կառնու...— Ակնարկը վերաբերում է «Արևելյան թատրոնի» փակմանը (1867), իսկ «հոգի կառնու» արտահայտությունը՝ առանձին թատերախմբերին և հատկապես Լ. Վարդովյանի «Թատրոն օսմանիե»-ին, որ գործել էր սկսել 1868-ից։

6) Ավազաղբյուրի մերկ զավակաց նկարագիրը...— «Մանզումեի էֆքյար» թերթը այսպես է նկարագրել այդ գյուղի վիճակը. «...Երբ այս գյուղին մոտեցանք, քառասունի չափ տղաքներ մերկ և բոբիկ ճանապարհի վրա շարված կային, որ տեսողաց աղիքը կը գալարեր» («Օրագիր..․», 1869 նոյեմբեր 3, թիվ 48)։ Ավազաղբյուրի մանուկներին օգնելու հարցը քննարկման առարկա է դարձել Սամաթիայի խոսարանի անդրանիկ նիստում։ Բանախոսել են Կարապետ Մինասյանը և Կարապետ Փանոսյանը։

7) Գաղղիո կայսրուհվույն և Ավստրիո կայսեր եկած ատեն ներկայացման խնդիր մը ճաշեցինք և այն խնդրույն մեջ չը հաջողելովնիս...— Ֆրանսիայի Եռժենի կայսրուհին Կ. Պոլիս էր ժամանել 1869-ի հոկտեմբերի 1-ին, իսկ Ավստրիայի կայսր Ֆրանց Ցոզեֆ հոկտեմբերի 16-ին։ «Մանզումեի էֆքյար» և այլ թերթեր, պատրիարքից և պաշտոնատար հայ անձնավորություններից պահանջել են օգտագործել առիթը, ներկայանալ ֆրանսիական կայսրուհուն ու ավսարիական կայսերը՝ հայերին մտահոգող խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու համար։ Այդ խնդիրը չի հաջողվել, քանի որ, ինչպես գրում է «Մասիս» օրաթերթը, «տանուտերը՝ Բ. Դուռը, որուն միայն կը վերաբերի ներկայացնելու իրավունքը, ոչ պաշտոնապես, ոչ ուղղակի և ոչ անուղղակի հրավեր մը չէր ըրած» (1869, հոկտեմբեր 30, թիվ 446)։

8) ...մյուս ազգային թագերուն նախանձոտ նայվածքը կը հրավիրեմք... — Շուտով համանման խոսարաններ հիմնվեցին նաև Սկյուտար, Ենիգաբու և այլ թաղերում, ինչպես նաև գավառներում։

2. ԹԱՏՐՈՆ

(էջ 113)

Առաջին անգամ «Պ.» ստորագրությամբ տպագրվել է «Օրագիր ծիլն Ավարայրվո» թերթում (1869, դեկտեմբեր 27, թիվ 93), երկրորդ անգամ