Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տպագրել ոչ միայն իր իսկական ստորագրությամբ, այլև կեղծանուններով։ Ինչո՞ւ ուրեմն նա չէր կարող օգտագործել «Պ.» ստորագրությունը, մանավանդ, որ որոշ ժամանակ եղել Է հիշյալ թերթի օգնական խմբագիրը և ստորագրությունների ընտրության մեջ լիովին ազատ Էր։

Երրորդ. «Թատրոն»-ից մոտ մեկ ամիս առաջ լույս տեսած «Խոսարանս հոդվածը վկայում է, որ Դուրյանին խորապես մտահոգել է հայ՝ թատրոնի վիճակը։ Նա խոսարանի հետ միասին թատրոնը նույնպես համարում էր բարոյական դաստիարակության և ժողովրդին լուսավորելու միջոց, ընդգծում թատրոնի «քաղաքակրթական ու բարոյական» հակառակորդներին, դատապարտում թատրոնի հակառակորդներին, որոնք «ծուռ» են նայում հայկական թատրոնին, բայց դառնում են օտար «խայտառակ ներկայացմանց» հանդիսատեսը, նշում նյութական միջոցների պակասության հարցը։ Դժվար չէ նկատել, որ բոլոր այդ խնդիրները արծարծվում են նաև «Թատրոն» հոդվածում։ Ավելին. «Թատրոն»-ի հեղինակը իր հերթին անդրադառնում է խոսարանի հարցին՝ նշանակելով նրա թշնամիներին։ Պատահակա՞ն են արդյոք այս զուգադիպությունները։ Կարծում ենք, ո՛չ։

Չորրորդ. Դուրյանի վերջին թատրերգությունը, ինչպես հայտնի է «Թատրոն կամ թշվառներ» դրաման է։ Այս գործում հեղինակն առաջադրեց ժամանակակից թեմատիկայի պահանջը և հռչակեց թատրոնները ժողովրդի «հեղափոխությունն հարդարող հրաբուխներն են» սկզբունքը։ Սա նորություն էր ոչ միայն Դուրյանի, այլև հայ գրականության համար։ Բայց այս դրաման ուշագրավ է նաև հետաքրքրող խնդրի առումով։ «Թատրոն» հոդվածում մենք գտնում ենք մի միտք, որ ծանոթ է «Թատրոն կամ թշվառներ» դրամայից։ Դա վերաբերում է թատրոնի հասարակական կարևորությանը։ Դրամայի չորրորդ արարվածում՝ Բ, հանդիսատեսն ասում է. «...Շտերը զբոսնելու համար թատրոն կուգան և ոչ թե ներկայացված խազին ոդվույն թափանցելու..․»։ Նույն դատողությանը գրեթե բառացի հանդիպում ենք «Թատրոն» հոդվածում․ «...Թատրոնը ոչ թե բարոյական և օգտակար հաստատություն մը, այլ իբրև զբոսատեղի կը նկատենք...»։

Վերոբերյալ փաստերից մենք ժամանակին հանգել էինք այն հետևության, որ «Թատրոն» հոդվածի «հավանական հեղինակ» պետք է համարել Պետրոս Դուրյանին («Սովետական արվեստ», 1956, № 12, էջ 50)։ Հետագա պրպտումների ընթացքում մեզ հայտնի դարձավ մի լրացուցիչ վկայություն,