Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Փութա՛, հովվապե՛տ, սիրող հար ազատ`
Հարազատ,
Փարատի՛ սև ամպ, փայլի՛ արդ արև
Արդարև,
5
Փողփողի՛ն դաշտեր, ազատ առնե՛նք քայլ,
Առ նենգ գայլ
Ցըցո՛ւր ցուպդ, Հայերն կանչե՛ յարոտ մի`
Հար հոտ մի։
Ճանկեր արյունոտ կուրծ մեր թափ առինք,
10
Թափառի՜նք,
Եկո՛, հովվե՛ մեզ, սիրածդ, ազգասե՛ր,
Ազգ ա՛ս էր։
Դու գըթոտ նըման երկնի հայրիկին՝
Հայր՝ ի կին`
15
Յ՚ օրոց և յ՚ալիս սփռե՛ լույս և սեր,
Լո՛ւյս եւս, է՞ր
Ցավի, չը զարթնու հըրճված յ՚այգուն յ՚այն
Յա՜յ, քուն Հայն
Սոխակ մ՛էիր մերթ ի նոճս, ւ՚երգերդ`
20
Վերքերըդ
|
|