Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

4) ...ՕՐԱԳԻՐԸ նորափետուր տեսա — «Օրագիր»-ը սկսեց հրատարակել որպես հայատառ տաճկերեն թերթ, որտեղ սկզբնապես հայերեն նյութերին քիչ տեղ էր հատկացվում։ «Օրագիր»-ը 1871-ի մայիսից «կերպարանափոխեց»` դառնալով ամբողջովին հայկական թերթ` հայատառ տաճկերենը վերապահելով միայն առանձին ծանուցումների։ Դուրյանը ակնարկում Է այս հանգամանքը։

5) «ՄԱՍԻՍ»— Թերթ, հրատարակել է Կ. Պոլսում, 1852-ից, Կարապետ Ութուճյանի խմբագրությամբ։ Տարբեր ժամանակներում լույս Է տեսել նաև որպես հանդես։

6) «ՄԱՆՋՈԻՄԵ»— Լրիվ անվանումը «Մանզումեի Էֆքյար», հայատառ տաճկերեն թերթ, հրատարակել է Պոլսում, 1866-ի փետրվարից, Կ. Փանոսյանի խմրագրությամբ։

7) «ՕՐԱԳԻՐ»— Օրաթերթ, հրատարակվել է Պոլսում, 1868-ից Մարկոս Աղաբեկյանի խմրագրությամբ, 1869-ից խմբագիրն էր Օգսեն Խոճասարյանը։ Նախապես կոչվում էր «Օրագիր ծիլն Ավարայրվո», «Օրագիր Կ. Պոլսո»։

8) Մայիս 24ը— Արևմտահայերի «Ազգային սահմանադրությունը» պատրիարքարանի կողմից ընդունվելու օրը։

9) ...կայսերաշնորհ Սահմանադրության մը...— Սուլթան Աբդուլ Ազիզ Ա-ն վավերացրեց «Ազգային սահմանադրությունը» 1863-ի մարտի 17-ին։

4.ՊԱՌԱԿՏՈՒՄ ՄԸ

(էջ 125)

Առաջին անգամ տպագրվել Է «Օրագիր Կ. Պոլսո» թերթում (1871, 27 մայիս, թիվ 459), ստորագրությունը` «Պ. Դ.»։ Պ. Դուրյանը վերջին նամակում ակնարկել Է նաև այս ելույթը։ «ՊԱՌԱԿՏՈՒՄԻ... վրեժն անշուշտ պիտի մոռնա» (Կ. Փանոսյանը— Ա. Շ.):

Տպագրվում է ըստ Վիեննայից ստացված ընդօրինակության։

Հոդվածի գրության շարժառիթը հետևյալն է։ Սահմանադրության տարեդարձին նվիրված տոնախմբությունները, որոնց մասնակցում էին նաև Կ. Պոլսի վարժարանների սաներն ու սանուհիները, կատարվում էին Պեյգոզ