Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թաղում։ 1870-ին Ագապյան վարժարանի աշակերտուհիները նույնպես հավաքվել են Պեյգոզում և պատրաստվել են նախաճաշելու։ Սակայն «հետաքըրքիր անձանց խումբ մը անոնց համար պատրաստված ցանկեն» ներս է մտել, և վարժարանի տնօրեն Կարապետ Փանոսյանը ցանկացել է սանուհիներին ուրիշ, հարմար տեղ փոխադրել և այդպիսին չգտնելով՝ «հարկադրեցավ նորեն շոգենավը տանիլ» («Մասիս», 1870, 27 մայիս, թիվ 976)։ Այս «անհաճո դեպք»-ը պատճառ Է դառնում, որպեսզի հաջորդ տարի Կ. Փանոսյանը սանուհիներին չտանի Պեյգոզ։ Այդ որոշումը Դուրյանը գնահատել Է «ազգային ներդաշնակության» դիրքերից և գրել իր վրդովված հոդվածը։

1) Ազգասեր մը ազգային ներդաշնակութենեն թել մը կը կոտրե «Ազգասերը» Կ. Փանոսյանն է, ակնարկը վերաբերում է նրա առանձնանալու որոշմանը։

2) Ագապյան բուրաստան, Ագապյան— Խոսքը Ագապյան գիշերօթիկ աղջկանց վարժարանի մասին է:

3) ...անցյալ տարվան Սահմանադրության հանդիսին— 1870-ին Սահմանադրության հանդեսը նշվել Է մայիսի 24-ին։

4) ազգն իրավունք չունե՞ր իր քույրերը կամ ապագա մայրերը տեսնելու վազել, որոնք կ՚ուշանային...— Դուրյանի այս խոսքերից երևում է, որ ըստ էության որևէ անկարգություն չի եղել։ Իսկապես, 1870-ի հանդեսին Ագապյան վարժարանի աշակերտուհիներն ուշացումով են եկել «իրենց համար բռնված շոգենավը փոքր ըլլալուն պատճառով», ինչը, բնականաբար, հարազատներին «սրտատանջության» մեջ է գցել («Մասիս», 1870, թիվ 976)։

5) ...աշակերտուհիները Պեյգոզի ծովափը բերող շոգենավին անիվը կոտրեր...— Ագապյան վարժարանի սանուհիները Սամաթիայից Պեյգոզ էին գալիս շոգենավով։

6) Ագապյան սանուհիք կը հավանին այս որոշման: Չեն բողոքեր այսպիսի ցավալի պառակտման մը դեմ— Ագապյան վարժարանի աշակերտուհիներից մեկը՝ Աղավնի Վարդանյանը, արձագանքել է այս կոչին։ Նա չի ենթարկվել Կ. Փանոսյանի վճռին՝ անջատվել է ընկերուհիներից, մեկնել Պեյգոս և Սահմանադրության հանդեսում արտասանել մի ճառ (Ա. Վարդանյանի մասին տե՛ս Դուրյանի հաջորդ հոդվածները)։

7) ...կ՚ուզեն օտար հանդիսավայրի մը մեջ հիշատակել ազգին Սանմանադրության ԽՈՐԹ հանդեսը— Ագապյան վարժարանի աշակերտուհիները