Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1871-ի մայիսի 30-ին Սահմանադրության հանդեսը տոնել են առանձին, «Ի Սարըյան Բարսեղյան Մեծ, Ստեփան աղայի գեղեցիկ և ծովահայաց պարտեզին մեջ» («Մասիս», 1871, 1 հունիս, թիվ 1095)։

5, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

(էջ 127)

Առաջին անգամ տպագրվել Է «Օրագիր Կ. Պոլսո» թերթում (1871, 18 հունիս, թիվ 477), ստորագրությունը՝ «Պ. Դուրյան»։

Բ. Էքսերճյանը «Ընդարձակ կենսագրություն...»֊ում հիշատակում է, որ Դուրյանը «1871 հունիս 30 օրագիր թերթին մեջ» տպագրել է մի նամակ և բերում է մի հատված (էջ 41)։ Համ եմ ատությունը ցույց է տալիս, որ այդ հատվածը «Բանասիրական»-ի երկրորդ («Գանձանակ մը») մասից է։ Հետագայում նա այդ հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերը հապավումներով և խմբագրությամբ հրատարակեց «Մասիս» հանդեսում (1900, 1 ապրիլ, թիվ 14, էջ 216—217)՝ ներկայացնելով իբրև «անտիպ ձեռագիր»։ Նույն տեսքով էլ, որպես «բարեգործական հանդեսի մը առթիվ գրված», «բարեկամի մը ուղղված նամակ», տպագրվել է «ճաշակ նոր գրականության» ժողովածուում (Կ. Պոլիս, 1904, Ա հ., էջ 334 —337)։ Այդ նամակը զետեղվել է նաև վենետիկյան ժողովածուներում, իսկ Վ. Թերզիբաշյանը, առնելով 1945-ի ժողովածուից՝ արտատպել է «Գրական թերթ»-ում (1957, փետրվարի 7, № 5)։ Վենետիկյան ժողովածուների կազմող Մ. Ճանշյանը նույնպես հրապարակել է իբրև նամակ՝ հայտնելով, որ «Բաց նամակի ձևով» տպագրվել է «Օրագիր...»-ում և ուղղված է Ա. Լուսինյանին։ 1904-ի հրատարակությունը աննշան տարբերություններով համապատասխանում է վենետիկյան ժողովածուների տեքստին։

Հոդվածի անխաթար տեքստը հրապարակել ենք մենք («Հայրենիքի ձայն», 1970, № 13)։

Տպագրվում է ըստ «Օրագիր...»֊ (ընդօրինակությունն ստացել ենք Վիեննայից):