Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առթիվ բան մը գրած է «Պետրոս Դուրյան» վերնագրով, կարծեմ «Մասիսի» մեջ» (ԲԵՀ, 1967, № 1, էջ 166)։ «Մասիս»֊ում Ա. Լուսինյանը Դուրյանի մասին ոչինչ չի գրել:

Դուրյանի առաջին «Բանասիրական»֊ի առիթով Ա. Լուսինյանը հունիսի սկզբին «Օրագիր»֊ում (թիվ 466) հրատարակում է իր «Բանասիրական»֊ը, որի առաջին մասը («Ողջույն մ՚առ պ. Պ. Դուրյան») մեզ հետաքրքրող նյութն է։ Այդ «Ողջույն»֊ը ըստ էության գնահատանքի առաջին խոսքն է Դուրյանի մասին և ներկայացնում է որոշակի հետաքրքրություն։ Ուստի Հրապարակում ենք Լուսինյանի «Բանասիրական»֊ի Դուրյանին վերաբերող հատվածը (տալիս ենք ըստ Վիեննայից ստացած ընդօրինակության):

«Ողջո՜ւյն, Պ. Դուրյան։

...Օրագիր նորոգումը կ՚անձկայի շնորհավորել ու շնորհակալել, իբր նորա ընթերցող և Հայ-խմբագրական զարգացման անձկայրյաց երիտասարդներեն մինն. դուք այս քաղցր պարտքը հառաչ քան զիս լցիք սեր ճարտար և բեղմնավոր բացատրությամբք։ Նոր փետուր մ՚ալ դուք հավելիք Օրագրին, պատռեցիք նորա խիտ և խմուտ Քաղաքականը— պատմված եղեռնագործությունքն ըսել կ՚ուզեմ— և կնճռոտ ազգային ճյուղակներն, և բանասիրականի՝ մտաց այդ գեղագրության, թատեր առաջին վարագույրը բացիք, անդրանի՛կ ու պերճախո՛ս դերասան, հանդուգն ու նորաբույր գրիչ, որո ծափահարն ըլլալ կուգամ զարդիս՝ հեգն ու քրքիջը բեսըմիսդներու չոր բաժին թողլով։

...Երբ Ձեր բանասիրականը ներկուռ վերածեցի, ուր նոր ու հզոր գաղափարք զմիմյամբք կ՚ելևէջէին, ուր ճառն, նյութն, իր կորովի բացատրություններեն կը սարսռեր, հանդուգն բացատրությունք, որ ճարտասանն մը շեշտյալ և բանաստեղծն մը դաշնակավորյալ էին. դիպակացին արժանյաց բարձրությունը և մտածմանց վեհությունը խոստովանող ներքին ցնցմամբմ՚ըսի. «Ահա գոռ որոտ մը, կողերը լի նոր ու բարկ շանթերով» և այն րոպեեն բնազդ համակրանք արբշիռ՝ զԱջդ սեղմել տենչացի։

Օրեր անցան. Մայիս 24ի վեհափառ հանդեսը շքեղափայլ դաշտն իջավ. հոն, երբ սահմանադրական տարուբեր ամբոխն հոն կ՚եռար ու կը զեռար անշուք բազմոցի մը վրա. մեկը մատնանիշեր ինձ. երիտասարդ մ՚էր նա, արծվեռունգն ու ազազուն. լռիկ ու մնջիկ աչքերն զմայլմամբ լճացած՝ համառ ձգմամբ միշտ կ՚ըղձային նկատել դեպի բարձրը, ուր հզոր շեշտեր