Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հկ՚ ամպրոպեին ու գողտրիկ ավաչներ կը ճըլվլային. չէր խոսեր նա, ինք իր վրա ծանրացած, ինքն իր մեջ ամփոփված կը հիանար լոկ կարծես։ «Ահ, դա մելամաղձոտ մ՚է»— ըսի. Կեդրոնյան Պարտիզի Մարդուն բաժակը ցդիրտ քամողի մը հանգույն համր «մխալ» ու լուռ «բուրել» ուխտած էր առանց «բոց» ու «փթիթ» արտափայլելու. ո՜հ, այդ մաշում է, բայց ո՞վ գիտեր, թե այդ կարծեցյալ Աշունն իր մեջ մշտափթիթ Գարուն մը կը կրե. այդ սմքած հովիկն ովկեան մը կը կոհակե։ Դուք էիք այն մելամաղձոտ երիտասարդն Ազնի՛վ Դուրյան, երբ զկնի իրերածանո, խայտակն այն պատանին... Մ.<ոտեն> ճանչցա զՁեզ։ Այո՝, պիտի խոսինք...

Ա. Լուսնյան»

1) Այն նշանավոր օրը պիտի հիշատակեմ, յորում իրարու ձեոք թոթովեցինք, այն օրը...— Ակնարկում է իր և Ա. Լուսինյանի ծանոթությունը, որ տեղի է ունեցել 1871-ի մայիսի 30-ին, սահմանադրության հանդեսում։

2) ...այն հանդեսեն...— Խոսքը սահմանադրության տոնակատարության մասին է։

3) Հորիզոնին վրա վարդերու հրդեհ մը կը ծավալեր— «Վարդերու հրդեհ» Դուրյանը հիշեցնում է իր «Սիրեցի քեզ» տաղի առաջին տան պատկերը.

Շաղի, շողի ժամք էին.
Վարդից հրդեհ կար յ՚երկին

։

4) Բյուզանդյանի կապույտ գոտին...— «Գրական պատկեր մը՝ ըսված Վոսփորի համար, գործածած է նաև Հեծեծմունքի մեջ» (ծ. Մ. Ճանաշյան, «Տաղեր, նամակներ, հատվածներ», Վենետիկ, 1959, էջ 89)։

5) ...Անձնվեր ընկերությու...— Այս ընկերության մասին տե՛ս «Թատրոն» հոդվածի համապատասխան ծանոթագրությունը։

6) ...հանդեսներուն և ազգային ուրիշ համախմբությանց մեջ իր գանձանակովը կերևի— Գ. Չոպանյանը հանգանակություններ է կատարել աղ¬քատ աշակերտներին գրենական պիտույքներ հայթայթելու նպատակով։

7) Հայրենասիրաց խումբը կուզեմ հոս հիշատակել, որ այո տարի Սահմ.[անադրության] հաանդիսին առթիվ իր սրբազան ձգտմանը մեջ...—