Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ակնարկը վերաբերում է 1871-ի սկզբին Պեշիկթաշ թաղում հիմնված «Հայրե- նասիրաց ընկերությանը», որ նպատակ էր դրել Կիլիկիայում բացել հայկական վարժարան։ «Ընկերությունը շոգենավ մը վարձած էր, թե Սահմանադրության տարեդարձը տոնելու և թե «Հայրենայաց անձնվեր ընկերության» նյութական նպաստ մ՚ապահովելու համար» (Եփրեմ Պողոսյան, Պատմություն հայ մշակութային ընկերություններու, հ. Ա. Վիեննա, 1957, էջ 170)։

8) ...Հայկական ընկերության...— Այս ընկերության մասին տե՛ս «Թատրոն» հոդվածի համապատասխան ծանոթագրությունը։

9) ...Հիսարի դպրոցի աղքատիկ աշակերտունյաց— Խոսքը Կ. Պոլսի Ռումելի Հիսար թաղի Սանդխտյան վարժարանի մասին է։

10) ...Ս. Փրկչյան վարժարանի աշակերտները...— Խոսքը Կ. Պոլսի Ետի Գուլե թաղի Գազըլը Չեշմե արվարձանում 1832-ին հիմնարկված և 1834-ին բացված Ս. Փրկչյան ազգային հիվանդանոցին առընթեր Ժառանգավորաց վարժարանի մասին է, որ գործել է սկսել 1858-ից։

11) ...վերոնիշյալ ատենախոսուհին...— Աղավնի Վարդանյանի մասին տե՛ս Պ. Դուրյանի մյուս հոդվածները և 1871-ի սեպտեմբերի 9-ի նամակը

6. ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ԱՌ ՍԱՄԱԹԻԱՅԻՍ

(էջ 134)

Առաջին անգամ հրատարակվել Է «Օրագիր Կ. Պոլսո» թերթում (1871 19 և 20 հուլիս, թիվ 502—503), ստորագրությունը՝ «Արմենակ»։ Այս ստորագրության մասին Դուրյանը հիշատակում է Ա. Լուսինյանին գրած 1871-ի <դեկտեմբեր 10> նամակում։

Տպագրվում է ըստ Վիեննայից ստացված ընդօրինակության։

«Մանզումեի էֆքյար» թերթի խմբագիր Կ. Փանոսյանը և «Օրագիր» թերթի խմբագիր Օ. Խոճասարյանը, երկու երբեմնի համախոհներ, տակավին 1869-ից մի շարք հարցերի շուրջը տարակարծություններ ունեցան։ Հետագայում դրանք խորացան, ընդլայնվեցին վիճելի խնդիրների շրջանակները, իսկ 1871-ին մթնոլորտը շիկացավ, և ծայր առան փոխադարձ վիրավորանքներն ու հայհոյանքները։ Երկու խմբագիրների վեճը մամուլի էջերից