Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոխադրվեց պատրիարքարան, նույնիսկ հասավ Բ. Դուռ և դատաստանական ատյան։ Փանոսյանն ու Խոճասարյանը ունեին իրենց համակիրներն ու հակակիրները։ Թեև «Մանզումե»֊ն հավատացած էր, որ «Օրագիր»֊ը ի թիվս այլոց հավաքագրել էր նաև «Արմենակների ու Դուրյանների» («Մանզումե», 1871, օգոստոս 10, նյումերո 1667), բայց ընթերցողը կհամոզվի, որ Դուրյանը իր այդ հոդվածներում ևս առաջնորդվել է ռոմանտիկորեն ըմբռնված ազգի միասնության շահերով միայն։

1)...շինությանց գործույն հապաղումը— Սամաթիայում գործում Էին Ս. Սահակյան արական և Նունյան իգական վարժարանները, որոնք հրդեհի ճարակ էին դարձել։ Ս. Սահակյան վարժարանի համար կառուցվել էր փայտյա, հարմարություններից զուրկ մի շենք, իսկ Նունյանը ընդհանրապես շենք չի ունեցել: Վարժարանների համար նոր շենքեր կառուցելու նպատակով 1867-ից միջոցներ են հանգանակվել։ 1871-ից «շինության գործը» գլխավորում Էր Օ. Խոճասարյանը, որ ընտրվել,Էր թաղական խորհրդի ատենապետ։ Իսկ Կ. Փանոսյանը Ագապյան վարժարանի գոյության պայմաններում ավելորդ էր համարում Նունյանը։

2) ...շինությանց գործույն պաշտոնեից...— Սամաթիայի թաղական խորհրդից բացի դպրոցների շինության գործով զբաղվում էր նաև տեղի Հայկական ընկերությունը։

3) ...Օ. նշանավոր ստորագիրն Հայ լրագրաց մեջ փայլածին պես...— Օ. Խոճասարյանը «Օ.» ստորագրությամբ հոդվածներ է տպագրել «Մանզումե», «Ծիածան», «Օրագիր» թերթերում։

Սպարդական ոճ— Զուսպ, խիստ ոճ:

Եսական խոպան գրիչ մը— Ակնարկը վերաբերում է «Սիսակ»-ին .( Սիմոն Գարամաճյան), որ «Մասիս»-ում տպագրված իր նամակում (1871, 10 հուլիս, թիվ 1111) Պրուսայի առաջնորդ Բարդուղիմեոս վարդապետի չարաշահումների առթիվ քննադատել է «Օրագիր»-ին` գրելով, որ թերթը այդ խնդիրք «այնչափ քաշեց ու քաշկռտեց, որ վերջապես մեր խնդուքն ու կարեկցությունը յուր վրա հրավիրեց», որ նա ընդունակ է միայն «քաշկռտել և քաշկռտուքարանությանց վրա բան մը ձևել» («Օրագիր»-ը գտնում էր, որ հիշյալ վարդապետի ապօրինությունների հարցը պետք է քննել տեղամ, իսկ «Մասիս»-ը` Պատրիարքարանում։ «Երկրագունդ» հանդեսում «Օրագիր»-ի Հասցեին Դուրյանի ակնարկությունը մեզ չի հանդիպել։