Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

4) ...հասարակությունը Օ. ստորագրության համար Մանզումե կը կարդար– Խոճասարյանը մինչև «Օրագիր»֊ի խմբագրությունն- ստանձնելը գրում էր «Մանզումե»֊ում։ Հ. Պարոնյանը ևս վկայում է, որ «Մանզումե»֊ ում հրատարակված Խոճասարյանի հոդվածները «ամենն ալ աղեկ ընդունելություն գտան ժողովուրդեն» «Երկերի ժողովածու տասը հատորով», երկրորդ, Երևան, 1964, էջ 249):

5) ...շատ անգամ Մանզումե գրելու տեղ կը «հայհոյե» — Հ. Պարոնյանը ևս քանիցս նշել է, որ Փանոսյանն ունի «անդուռն բերան», որ նրա գրած հոդվածներում «ճշմարտութենե ավելի հայհոյություն և այլն, և այլն, և այլն և այլն կա» («Երկերի ժողվածու տասը հատորով», հ. երկրորդ, էջ 88, 91), կամ «Թե որ ամեն մեկ հայհոյության մեկ ոսկի տուգանք որոշվեր՝ «Մանզումեն ամեն օր հարյուր ոսկի պիտի վճարեր» (հ. վեցերորդ, Երևան, 1968, էջ 57)։

6) «տյուզյունյայով» (թրք.)— երկվեցյակով, տասներկու հատով (դյուժինով)։

7) Կարմիր հռչակավոր Հանրապետականն— Խոսքը Գամբետայի մասին է։

8) ...Կամպեթթա, օր մը դիկտատար Պորտոի...— Երբ սկսվեց ֆրանսպրուսական պատերազմը (1870, սեպտեմբերի 2) Գամբետան նշանակվեց Ֆրանսիայի ներքին գործերի մինիստր և ստացավ բռնապետական իշխանություն։ Հետագայում, Փարիզի գրավումից հետո, կառավարությունը փոխադրվեց Բորդո։

9) ...ոտքերը գետնին զարնելով բանակներ պիտի հարուցանե...— Ակնարկը վերաբերում է հետևյալ փաստին։ Երբ գերմանացիները պաշարեցին Փարիզը, Գամբետան օդապարիկով հեռացավ քաղաքից, գնաց Տուր և մի ամսում ստեղծեց բանակ՝ կազմակերպելով երկրի պաշտպանության գործը։

10) ...պարագաներն ու դեպքերը Կամպեթթաի աննշան հանճարն ականահարեցին— Բորդոյում գումարված Ֆրանսիայի Ազգային ժողովը ձայների։ Մեծամասնությամբ 1871֊ի մարտի 1֊ին որոշեց ընդունել Գերմանիայի առաջարկած հաշտության ծանր պայմանները։ Գամբետան, որ պատերազմի կողմնակից կը, ի նշան բողոքի, վայր գրեց դեպուտատական իրավունքները և հեռացավ Ֆրանսիայից։

11) ...Փանոսյան կ՚ելնե ու զՕրագիրն յուր ընտրող հասարակության