աչքին կասկածելի կը ցուցնե— «Մանզումե»-ն Օ. Խոճասարյանին և «Օրագիր» թերթին մեղադրել է թաղական ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ։
12) ...Նունյան վարժարանի շինությունը— Այս վարժարանը հիմնվել է 1831-ին, իր անունն ստացել է սրբուհի Նունե կույսի պատվին, լրիվ անվանումն է «Սուրբ Նունյան վարժարան աղջկանց»։ Հրկիզումից հետո կառուցվել է 1872-ին Գասպար Կյումյուճհյանի ծախսով և, ի հիշատակ սրա վախճանված կնոջ, կոչվել «Նունյան-Վարդուհյան վարժարան» (տե՛ս «Հնգադարյան հիշատակարան 1461—1935 Սամաթիոս, Գեորգ եկեղեցվո, պատրաստված Պետրոս Կարապետյանե», Իսթանպոլ, 1935, էջ 93 և 138)։
13) ... կոկորդիլոսի արցունք— Հին հավատալիքի համաձայն, կոկորդիլոսը զոհին կուլ տալուց առաջ արտասվում էր։ Օգաագործվում է կեղծ վշտակցութեան իմաստով։
14) ...զԱգապյանը— Այս վարժարանի մասին տե՛ս «Խոսարան» հոդվածի ծանոթագրություններում։
15) ...դուք եսական «միապետությունը» տապալող առաջին թաղեցին եղաք... դպրոցներ «ընկերությամբ» հառաչ տանել սորվեցուցիք— Որպես աշխատավորական թաղ, Սամաթիայում արհեստավորությունը միջամտում և տնօրինում էր ներքին գործերը։ Հակոբ Պարոնյանը նույնպես ակնարկել է այս հանգամանքը. «Մասնավոր սեր ունին թաղին վարժարաններուն համար։ ... Հոս ազնվապետություն չկա» («Երկերի ժողովածու տասը հատորով», հ. երրորդ, Երևան, 1964, էջ 203)։
16) ...Միապետ մ’ունիք...— «Միապետը» Կ. Փանոսյանն է։
17) ...հրդեհը Սամաթիո տուները քանդեց— Սամաթիայի սոսկալի հըրդեհը տեղի է ունեցել 1866-ին։
18) «վայ մարդոյն այնմիկ` յոյր ձեռն գայցէ գայթագղութիւն»— Քրիստոսի պատվիրանը, մեջբերումը բառացի չէ: Բուն միտքն է, «Ոչ է մարթ չգալ գայթակղութիւն, բայց վայ այնմիկ է՝ յոյր ձեռն գայցէ» (Ղուկ՝ Ժէ, 1)։
19) Նաբոգոդոնոսորա ծառ— Արտահայտության հիմքում ընկած է Աստվածաշնչի զրույցներից մեկը։ Բաբելոնի թագավոր Նաբոգոդոնսորը երազում տեսնում է մի մեծ ծառ, որ զորանալով բարձրանամ հասնում է երկնքին։ Ծառի ոստերի վրա և շուրջը ապաստան էին զտել (որջացել էին)