Jump to content

Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թռչուններն ու գազանները։ Երկնքից իջնում է մի սուրբ և հրամայում կտրել ծառը, որպեսզի գազաններն ու թռչունները փախչեն։ Դանիել մարգարեն այդ երազը մեկնում է այսպես. ծառը Նաբոգոդոնոսորի փառքն է, իսկ թըռչուններն ու գազանները նրա գործած մեղքերը (Դան,, Դ)։

20) ...«տապարն առ արմին դրէք»— Հովհաննես Մկրտչի քարոզից Է, բերված Է ազատ շարադրանքը։ Ճիշտն Է. «Զի աւասիկ տապար առ արմին ծառոց դնի. ամենայն ծառ որ ոչ առնիցէ զպտուղ բարի, հատանի եւ ’ի հուր արկանի» (Մատ. Գ․ 10, հմմտ, Ղուկ. Գ. Ձ)

21) «Յովնան ի ծով»— Դարձյալ օգտագործված է Աստվածաշնչի զրույցը։ Հովնան կամ Հունան մարգարեն, խուսափելով Քրիստոսի մի պատվիրանը կատարելուց, նավ է նստում և փախչում Թարսիս։ Նրան պատժելու նպատակով աստված ճանապարհին ծովը փոթորկում է։ Տագնապած նավագնացները վիճակ են գցում և գտնում մեղավորին։ Հովնանը խոստովանում է իր մեղքը և առաջարկում իրեն նետել ծովը։ Այդպես էլ վարվում են և ալեկոծված ծովը խաղաղվում է (Յովնան, Ա)։

22) Հայկական ընկերությո՛ւն—Այս ընկերության մասին տե՛ս «Թատրոն» հոդվածի ծանոթագրություններում

23) Հայկականին հայհոյել— «Մանզումե»-ն ժխտում էր Հայկական ընկերության դերը, մեղադրում անգործության և չարաշահումների մեջ, նրա միակ «ծառայությունը» համարում էր գինետներ բացելն ու հարբեցողություն տարածելը։

24) ...զձեզ բաժանել կ’ուզեն, որպեսզի տիրեն— Օգտագործված է մակեդոնական թագավոր Փիլիպոսին (մ. թ. ա. 359—336) վերագրվող «Բաժանիր և տիրիր» ասույթը։

25) ...զՀայկականն իր անձնվեր ու հայրենասեր զործքերովն... լավ կը նանչնամք— Հայկական ընկերության իրականացրած միջոցառումներից են Զբոսարան հիմնելը (1862), հրդեհից տուժածներին օգնություն կազմակերպելը (1866), Ավազաղբյուր գյուղի մանուկների կրթությանը նպաստելը (1870), Խոսարան բացելը (1869) և այլն։

26) ...ինչ ձեռնարկեց կիսկատար թողուց- Ակնարկը վերաբերում է Ազգային հիվանդանոցի շինությանը, որ հանձնարարվել էր Կ. Փանոսյանին և անավարտ մնաց։

27) ...«եղեգն շարժուն ի հողմոյ յանապատի»— Քրիստոսի խոսքերն