Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են. «Զի՞նչ ելէք տեսանել յանապատին, եղե՞գն շարժուն ի հոզմոյ» (Մատ. ԺԱ, 7, Ղուկ. է, 24)։

28) Ազապյանը ձերը չէ... անոր Փանոս,[յան] ի ա ղա, պ ե յ, է ֆ ե ն տ ի, փաշա քեյֆբ կը խառնվի- Հ․ Պարոնյանը ևս երգիծել Է Կ. Փանոսյանի կամայականությունը։ Նա գրում Է.

«Ինչո՞ւ համար Ագապյան վարժարանը երեք տարի Է քննություն չտար։

— Որովհետև աղա, փաշա, քեյֆին քյահյան (վերակացու— Ա. Շ.) չըլլար» («Երկերի ժողովածու, տասը հատորով», հ. երրորդ, Երևան, 1968, Էջ 66)։

29) Օրիորդ Վարդանյանք— Խոսքը Ագապյան վարժարանի ազատախոհ աշակերտուհի Աղավնու և նրա քրոջ՝ Եվփիմեի մասին Է։ Ա. Վարդանյանը 1871-ի Աահմանադրության հանդեսի տոնակատարության ժամանակ գնացել Էր Պեյգոզ և արտասանել հայրենասիրական ճառ (տե՛ս «Պառակտում մը» հոդվածը)։ Փանոսյանը քույրերին ծանուցել էր նրանց հեռացման մասին՝ առանց որևէ պատճառաբանության։ Ա. Վարդանյանը հրապարակային բացատրություն էր պահանջել («Մանզումե», 1871, հուլիս 23, նյումերո 1649)։ Վարժարանից վտարելու առիթ է եղել ինչպես Ա. Վարդանյանի ելույթը, այնպես էլ նրա եղբոր՝ Բարթիկ Վարդանյանի հրապարակայիՆ քննադատական դիտողությունները Կ. Փանոսյանի հասցեին։ Հ. Պարոնյանը ևս դատապարտել է Կ. Փանոսյանի կամայական քայլը և համակրանքով վերաբերվել Ա. Վարդանյանին, թեև չի նշել վերջինիս անունը։ Նա գրել է.

«Թե որ բոլոր տնօրենները Մանզումեին պես իրենց հետ վիճաբանողին քույրը կամ ազգականը դպրոցեն արտաքսեին՝ բոլոր աղջիկները իրենց եղբարցը ազատությանը կը զոհվեին։

Թե որ բոլոր սանուհիք Ագապյան վարժարանի սանուհյաց մէկուն պես՝ ճշմարտություն մը խոսելնուն համար դպրոցեն արտաքսվեին՝ աղջիկներն մեյմեկ գերիներ պիտի ըլլային» (հ. վեցերորդ, Էջ 58)։

30) ...Մխիթար վարդապետի խնդիրն— Մխիթարը Մշո վանքի վարդապետներից Էր, ժողովրդի կեղեքիչ։ Կեղծիքներ կատարելու և զրպարտելու համար պատրիարք Մ. Խրիմյանը նրան հեռացրել Է Մուշից և աքսորել Տիգրանակերտ։ Բայց վարդապետը չի ենթարկվել այդ վճռին և պատրիարքին ամբաստանել Է Բ. Դռան առաջ։ «Մանզումե»-ն պաշտպանել Է Մխիթարին՝