Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պնդելով, որ նա իրավունք ունի բողոքել պատրիարքի դեմ։ «Օրագիր»-ը պնդել Է հակառակը։ Ի վերջո, 1870֊ին Մխիթարն աքսորվել Է Երուսաղեմ։

31) Պեյ էֆենտի փաշա վե աղա քեյֆին (թրք.) — Այս բառերը, որոնք հաճախ Է օգտագործում Դուրյանը, Կ․ Փանոսյանինն են։ Սա քննադատական ամեն մի դիտողության պատասխանում Էր, որ ինքը աոաջնորդվում է իր «բեյական, էֆենտիական, փաշայական և աղայական» կամքով («քեյֆ»֊ով)։ Մասնավորապես, բացահայտորեն ակնարկելով Դուրյանի «Պառակտում մը» հոդվածը, «Մանզումե»֊ի խմբագիրը գրում Էր, որ ոչ մեկը չի կարող խանգարել սահմանադրության հանդեսը այլ տեղ նշելու վճռին, որ նա հաշվետու Է միայն իր «աղայական, փաշայական և Էֆենտիական կամքին» («Մանզումե» 1871, 26 մայիս, նյումերո 1594)։ Դուրյանը Կ․ Փանոսյանի կամքին հակադրում Է հասարակության «թանկ (ազիզ) , Էհալի (ժողովրդական), սուլթանական, փադիշահական և կայսերական կամքը»։

32) «Մաքասաբանաթյուն»— «Մաքաս» թուրքերեն նշանակում Է «մկրատ»։ «Մաքասաբանությունը»-ը, հավանաբար, Կ. Փանոսյանի նախասիրած բառերից Է, որ Դուրյանն օգտագործում Է «խեղաթյուրում» «նենգում» իմաստով։

33) ...գուցե օր մը Ագապյան վարժարանը... Սամաթիայեն գաղթի — Փանոսյանի կամայականությունները հարուցել են հասարակության զայրույթը, ծնողները իրենց դստրերին հանել են վարժարանից, որ մնալով առանց նյութական օժանդակության, ի վերջո, փակվել Է 1873-ի ապրիլի 2֊ին։

34) Ես ավելի Փանոսյանի, քան Օ.[գսեն] էֆենտիի, ես ավելի Ագապյանի, քան Նունյանի բարեկամ եմ — Դուրյանը այլևայլ առիթներով դրվատանքով Է արտահայտվել Փանոսյանի և Ագապյանի վարժարանի մասին (տե՛ս «Խոսարան», «Պառակտում մը» հոդվածները»)։

7. ԴՐԺՈՒՄ

(Էջ 146)

Առաջին անգամ հրատարակվել Է «Օրագիր Կ․ Պոլսո» թերթում (1871, 21 հուլիս, թիվ 504), ստորագրությունը՝ «Նորայր»։ Ստորագրության մասին