Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անդրադարձավ «Արմենակ»֊ի և «Նորայր»֊ի հոդվածներին: Նա դրանք որակեց «տխմար» («պուտալաճա») ու «պատասխանի անարժան» և կարծում Էր, թե այս ստորագրությունների տակ թաքնված Է Նուպար-Շահնազարյան վարժարանի աշակերտներից մեկը։ «Եթե այս կետը լրիվ ճշտվի,— հեգնում էր Փանոսյանը,— ապա վերոհիշյալ դպրոցի համար քիչ պատիվ չէ...» (այս և մյուս թարգմանությունները կատարել է թրքագետ Խ. Ամիրյանը)։

2) Հայր Արսեն— Խոսքը Արսեն Բագրատունու մասին է:

3) ...նոխա— Ծանրության չափ, Թուրքիայում հավասար էր 400 գրամի։

4) ...մյուրեպքեպ (թրք.) — թանաք։

5) ...Շ.[ահնազարյան] Վարժ.[արանի]— Լրիվ ավանումն է` Առաքել֊Նուպար֊Շահնազարյան երկրորդական վարժարան. բացվել է 1866֊ին Խասգյուղ թաղում, գոյատևել է մինչև 1875—76 թթ.։

6) ...«ագ շերեֆ տեյիլ տիր» (թրք.)— պատիվ չէ»։

7) «Մաքասարան և քուտուզբան»— «Նենգող (խեղաթյուրող) և կատաղաբարո»։

8) ...«հելպեթ չոգ շերեֆ տիր յա»— Այս և մյուս թուրքերեն արտահայտությունները Կ. Փանոսյանինն են։ Դուրյանը դրանք ուղղել է ընդդիմախոսի դեմ։ Նշանակում է` «Իհարկե մի մեծ պատիվ է»։

9) «Հուր՜ր՜ր՜ր՜ա»— ուռռա՜։

10) Ես զձեզ կշիռքի զարկի ձեր տարան հասարակության ցուցնելու համար և ոչ թե ի ձենջ պատասխանելու համար— «Կշիռքի զարկի», «տարան» թառերով ակնարկված է «Երկու խոսք առ Սամաթիացիս» հոդվածը։ «Ոչ թե ի ձենջ պատասխանելու» արտահայտությամբ Դուրյանը ըստ էության մատնում է, որ «Արմենակ»֊ն ու «Նորայր»֊ը ինքն է։ Կ. Փանոսյանը «պատասխանել» էր «Պառակտում մը» հոդվածին (տե՛ս «Երկու խոսք...» հոդվածի ծանոթագրությունները)։

11) Ասկե զատ ուրիշ Ստամպոլ չի կա— Թուրքական ծանոթ առածի («Բարդան բաշքա Իսթամբուլ յոք») հայերեն թարգմանությունն է։ Գործածված է «այլ ելք չկա, չափդ ճանաչիր» իմաստով։