Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

9. <ԱՌ «ՕՐԱԳԻՐ»>

(էջ 150)

Առաջին անգամ տպագրվել է «Օրագիր Կ. Պոլսո» թերթում (1871, 26 Հուլիս, թիվ 508), ստորագրությունը՝ «Արմենակ»։ Հրատարակվել է որպես նամակ, բայց նկատի առնելով նրա առնչությունը Դուրյանի «վիճաբանական» հոդվածների հետ, զետեղում ենք «Հրապարակախոսություն» բաժնում։

Տպագրվում է ըստ Վիեննայից ստացված ընդօրինակության։

Նամակի գրության առիթը «Մանզումե»-ում տպագրած Կ. Փանոսյանի «Արմենակ» խորագրով պատասխանն է «Ով որ ուզածը կ’ըսե, չուզածն ալ կը լսե» հոդվածին (1871, հուլիս 24, նյումերո 1651)։ Փանոսյանը հավատացնում էր, որ ըստ իր ստացած տեղեկությունների «Արմենակ»֊ը իրոք որ Շահնազարյան վարժարանի «աշակերտներից է» և այնտեղից «վռնդվել է»։ «Պ. Արմենակ,— գրում էր նա,— դու վատ ես, որովհեաև մեզնից չվախենալով հանդերձ և «Օրագիր»-ի քո էֆենտիին մանկլավիկություն աենլու պատիվն ու երջանկութեունը ունենալով, առանց իսկական անունդ հայտնելու՝ թաքնվում ես կեղծանվան տակ։

1) ...«վիհ մեծ կա ընդ իմ և ընդ քո» — Առնված է Աստվածաշնչից. «Ե ’ի վերայ այսր ամենայնի՝ վիհ մեծ է ընդ մեզ և ընդ ձեզ» (Ղուկ․ ԺԶ, 26)։

2) ...«ալտըղընըզ մալյումաթ» (թրք․) — «Ըստ ձեր ունեցած տեղեկությունների»։

3) ...ես իմ լեզու՝ գավառիս մեջ, Հայսատանի մեջ ուսած եմ— Այս խոսքերով Դուրյանը նպատակ ուներ քողարկվել, բայց հետագայում Կ. Փանոսյանը կառչեց դրանցից՝ հեղինակին մեղադրելով փոքրոգության մեջ։

4) ...Յանլըշ մալյումաթով (թրք․)— «Սխալ տեղեկություններով»։

5)...փաթավաթսըզ (թրք.)— անլուրջ, անխորհուրդ։

6)...պայաղի (թրք.)— տափակ, անհամ։

7) Այս և Ա և այս է Ֆ — Աստվածաշնչի «Ես եմ Այբ և ես եմ ՔԷ» արտահայտության (Յայտ. Ա. 8) մի տարբերակն Է, նշանակում Է «սկիզբը և վերջ», «առաջինն ու վերջինը»։ Համոզվելով, որ սկզբունքային վեճը Կ. Փանոսյանը փոխադրել Է անձնական հողի վրա, Դուրյանը այլևս ոչինչ չի