տպագրում։ Բայց «Մանզումե»-ի խմբագիրը չի հանդարտվում։ Նա «Օրագրին հերոսները» հոդվածաշարի («Մանգումե» 1871, հուլիս 31, նյումերո 1658) «Օրագրին Արմենակը» հոդվածում դարձյալ «Արմենակ»-ին համարում Է «վախկոտ», «խելքը թոցրած», «ստախոս», «վատ և տխմար գրիչ»:
ՆԱՄԱԿԱՆԻ
1867-ին Սկյուտարի ճեմարանի հայերենի ուսուցիչ Միհրան Դուրյանը իր սաներից մեկին՝ Բ. Էքսերճյանի աշակերտակից Արմենակ Աստվածատրյանին, որպես ընթերցանության նյութ, ընդօրինակել է տալիս Պետրոս Դուրյանի նամակները («Արևելք», 1893, թիվ 2789)։ Թեև էքսերճյանը և իր ընկերները մտադրվում են Դուրյանի այլ գործերի հետ հրատարակել նաև նամակները, բայց այդ գործը հաջողությամբ չի պսակվում։
Դուրյանի նամակներից մեկը առաջին անգամ տպագրվում է «Ընտանիք» հանդեսում՝ 1884-ին։ Հինգ տարի անց Հրանդը (Մելքոն Կյուրճյան) իր «Զատկական օրագիր»-ում տեղեկացնում է, որ ինքը Նիկոմեդիայում ծանոթացել է գրողի նամակներին։ «Մտերմական նամակներ են, ամենքն» էլ գրված վաղամեռիկ բանաստեղծին նախընթաց տարվո վերջին քառորդին մեջ...»— գրում Է նա։ Հրանդը կատարում Է մի քանի մեջբերում և ցանկություն հայտնում, որ «Դուրյանի բոլոր անտիպ մնացած նամակները, մեկ հատորի մեջ բովանդակված, մամլո տակ դրվեին» («Արևելք», 1889, 29 ապրի, թիվ 1595)։
Շուտով «Արևելք»-ի 1889 և 1890-ի համարներում երևում են Դուրյանի ութ նամակները։ «Գտնված նամակները,— ծանոթացնում Է թերթը,— բուն ձեռագիրները չեն, այլ ճեմարանի նախկին աշակերտի մը (խոսքը Բ. Էքսերճյանի մասին է— Ա. Շ.) ձեռամբ ընդօրինակված և ջերմեռանդ խնամով պահված ի Նիկոմեդիա» («Արևելք», 1889, 13 մայիս, թիվ 1607)։
Ա. Չոպանյանը նույնպես հետաքրքրվել է Դուրյանի նամակներով։ Ի պատասխան նրա հարցման, Ե. Դուրյանը 1891-ի օգոստոսի 30-ի նամակում հայտնում է. «Դուրյանի անտիպ գործերեն իմ քով կը գտնվին նամակներն, որոնց մի քանին հրատարակեց «Արևելք»-ի մեջ իմ տաղանդավոր բարեկամս և դասընկերս Մելքոն էֆ. Կյուրճյան (կը խոստանամ ի պատեհ առթի անոնց մեկ օրինականությունն ղրկիլ Ձեզ) (ԲԵՀ, 1967, № 1, էջ