Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շարունակած, միայն կրցած է գրել. «Զ. նամակ. Առ Պ. Ա. Լուսինյան» (անշուշտ սա այն պակաս նամակն է, որ հիշում է Ե. Դուրյանը), մյուսները «առանձին թուղթերու վրա են» (Տ, էջ Ը և Ն, էջ 6)։ Որ իսկապես Պ. Դուրյանն է օրինակել 1871-ին գրած իր նամակները, ցույց է աալիս նաև հետնյալ փաստը» Ա. Լուսինյանին ուղղած վերջին նամակը թե՛ ընդօրինակությունների տետրում և թե՛ ինքնագրում անթվակիր է, ըստ որում Ե. Դուրյանը հարկ է համարել նշել. «Այս նամակի օրինակության մեջ թվականն մոոցված է»։ Ոչ մի կասկած, որ մոռացողը Պ. Դուրյանն է։ Այսպիսով պարզ է դառնում, որ Ե. Դուրյանը 1891-ին ունեցել է ինը ինքնագիր նամակ և որ դրանք օրինակված են իր իսկ եղբոր կողմից։

Մյուս նամակների ինքնագրերը (իհարկե, նաև Պ. Դուրյանի օրինակածներից) անտարակույս գտնվել են հասցեատերերի մոտ։ Այդ եզրակացության է բերում Ե. Դուրյանի մի դիտողությունը։ Նա Ա. Չոպանյանին խոստովանում է, որ Հ. Ճանֆեսճյանին գրած եղբոր նամակը ինքը երեխա ժամանակ աղավաղել է և ավելացնում է. «Դուք բնագիրն վերստին առեք և նայեցեք» (ԲԵՀ, 1967,№ 1, էջ 171)։ Իսկ «բնագիրը» եղել է Հ. Ճանֆեսճյանի մոտ։ Գրողի հարազատները ձեռք են բերել պակասող ինչպես այդ այնպես էլ մյուս նամակների ընդօրինակությունները։ Միայն Մ. Միհրդատյանցը 1891-ի սեպտեմբերի 18-ի և 23-ի նամակներում վկայում է, որ Դուրյանների Սկյուտարի բնակարանում պահվում են Ա. Լուսինյանին ուղղված 2—3 նամակի ընդօրինակություններ (ԲԵՀ, 1968, № 1, էջ 143 և 147): Իսկ Բ. Էքսերճյանի հրատարակություններում հանդիպող տեքստային մի շարք՝ տարներությունները և գրության թվականներին վերաբերող հակասությունները բացատրվում են նաև նրանով, որ նա ծանոթ էր ոչ միայն Ե. Դուրյանի մոտ եղած ինքնագրերին ու ընդօրինակություններին, այլև Տ. Ադամյանի, Հ. Ճանֆեսճյանի, Ա. Լուսինյանի և մյուսների պահած ինքնագրերին։

Տարբեր նամանակներում Բ. Էքսերճյանը տպագրեց 15 նամակ (որոնցից մեկը «Բանասիրական) հոդվածի համառոտումն է), բայց Պ. Դուրյանի նամականին ավելի հարուստ է եղել։

Ահա մի քանի վկայություններ։

Բ. Էքսերսյանը «Դուրյանի գործերը» ծանուցման մեջ հայտնում էր, որ Մկրտիչ Մեզպուրյանի մոտ կա գրողի «երկու նամակ» («Արևելք», 1892, թիվ 443)։