Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մյուսները, ինքնագրերի բացակայության պատճառով, հրատարակվում են ըստ Էքսէրճյանի տեքստերի՝ բոլոր Էական տարբերությունների նշումով։

1. <ԱՌ ՄԱՏԹԵՈՍ ՎԱՐԴԱՊԷՏ ԻԶՄԻՐԼԵԱՆ>

(էջ 155)

Ինքնագրի ճակատագիրն անհայտ Է։

Առաջին անգամ տպագրվել Է 1893-ի ժողովածուում, ապա զետեղվել Է 1918, 1940, 1947, 1952 և 1956-ի հրատարակություններում։

Բ․ Էքսերճյանը խոստովանում է, որ «Սույն նամակն տպագրել կարենալու համար՝ ի՜նչ ի՜նչ փոփոխություններ ըրած եմ առ հարկի» (ՏԹՆԴ, էջ 224)։ Կարելի է ենթադրել, որ Դուրյանը հիշատակել է հայոց պատմական անձնավորություններին կամ խոսել հայրենիքի ճակատագրերի մասին (ինչպես Խրիմյանին ձռնված բանաստեղծություններում), մի բան, որ անթույլատրելի էր 90֊ական թվականների Թուրքիայում։

Նամակի գրության շարժառիթի մասին կա երկու կարծիք։ Ե․ Դուրյանը Ա․ Չոպանյանին ուղղած նամակում ի միջի այլոց նկատել է. «․..Գիտեմ, որ (Պ. Դուրյանը — Ա. Շ.) գրաբար նամակ մը գրած է Գեր.[ապատիվ] Իզմիրլյան՝ նորա սարկավագության ժամանակ» (ԲԵՀ, 1967, №1, էջ 170)։ Իսկ էքսերճյանը հայտնում է․ «Մատթեոս Եպիսկոպոս Իզմիրլյան 1867 հունիս 29-ին վարդապետ կը ձեռնադրվի Օրթագյուղի Ս. Աստվածածնի եկեղեցվո մեջ վխճն․ Հով. Եպիսկոպոս Կապուտիկյան Սրբազանեն, և Պետրոս շնորհավորական գրաբառ նամակ մը կը գրե հևիհև Օրթագեղ վազելե, և ձեռնադրության չհասնելե հետո, որ հրատարակված է Տաղերուն Բ. տպագրության մեջ» («Ընդարձակ կենսագրություն...», էջ 87)։

Ե․ Դուրյանի տեղեկությունը բացահայտորեն ճիշտ չէ, քանի որ Իզմիրլյանը սարկավագ է ձեռնադրվել 1864-ին, իսկ էքսերճյանի վկայությունը հակասական է ու սխալ։ Եթե 1867-ին Իզմիրլյանը արդեն եպիսկոպոս էր, ապա ինչ հարկ կար 1869-ին ձեռնադրել վարդապետ։ Իրականում Սիմոն սարկավագ Իզմիրլյանը վարդապետ է ձեռնադրվել և ընդունել Մատթեոս անունը 1869-ի հունիսի 29-ին, իսկ եպիսկոպոս է դարձել 1876-ին (տե՛ս Սիմոն Գաբամաճյան, «Ամենապատիվ Տ. Տ․ Մատթեոս Ս․ Արքեպիսկոպոս