Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաղվածքներ են կատարել։ էքսերճյանը իր աշխատության մեջ բերելով մի ընդարձակ հատված, նամակի տարեթիվը համարել է 1871-ը և ավելացրել. «Հնգցլ. Որդիկ Պեյի տունը թողած միջոցին կը գրե այո նամակը» («Ընդարձակ կենսագրություն...», էջ 70)։ Չոպանյանը նույնպես հաստատում Է, որ նամակը 1871-ի դեկտեմբերին Է գրված («Դուրյանի կյանքը...» Էջ 37)։ Բայց Դուրյանը չէր կարող այդ ժամանակ գրած լինել իր նամակը, քանի որ Վարդան Լութֆյանի մասին խոսում Է որպես կենդանի մարդու (Լութֆյանը մահացել Է 1871-ի մայիսին)։

«Մասիս»-ը նամակի առթիվ որևէ ծանուցում չի տվել, չի նշել, թե ումն է ուղղված։ Բայց ամսաթիվը ճիշտ է. «l870 դեկտմ. 21»։ Վ. Թերզիբաշյանը «Վարդան-Մարտիկ-Պետրոս» արտահայտությունից հետևցնում է. «Նամակի հասցեատերը պետք է լինի Վարդան Լութֆյանը կամ Մարտին Պողիկյանը... Սակայն հավանաբար նամակը գրված է Մարտինին, որովհետև այդ ժամանակ Վարդանը Եգիպտոսից արդեն վերադարձել էր, իսկ Մարտինը նոր էր մեկնել Պոլսի մոտակա վայրերից մեկը, իհարկե շոգենավով, դրա համար էլ Դուրյանը գրում է, որ այնքան է տխրել, որ նույնիսկ մոռացել է իր սիրելի ընկերոջը «բարով նստիս» մաղթելու» («Պետրոս Դուրյան», էջ 58)։ Իրականում նամակը գրված է Տ. Ադամյանին։ Այդ մասին ակնարկում է Բ. էքսերճյանը («Ընդարձակ կենսագրություն.․․» էջ 70), իսկ ավելի որոշակի ասում է Չոպանյանը («Դուրյանի կյանքը...», էջ 37)։

Մ. ճանաշյանը, չիմանալով «Մասիս»-ում նամակի տպագրված լինելու փաստը, համադրել է էքսերճյանի և Չոպանյան ի վկայակոչած հատվածները և նկատել մի շարք տարբերություններ, որոնք «խորհիլ կու տան, թե էքսերճյան հապաված կամ փոխած ըլլա այն մասերը, որ նպաստավոր չեն Վարդովյանի համար. ան (էքսերճյանը — Ա. Շ.) համակրությամբ կը շարժի արդեն Վարդովյանի հանդեպ իր գործին ուրիշ ինչ-ինչ կետերու մեջ» («Տաղեր, նամակներ, հատվածներ», Վենետիկ, 1959, էջ 65, ծ․)։ Սա ճիշտ դիտողություն է, և մենք հիմք ընդունելով «Մասիս»-ի տեքստը, դա լրացրել ենք Ա. Չոպանյանի մեջբերած հատվածով։ «Մասիս»-ում գրության տարեթիվը գրված է նամակի վերևում, մենք միօրինակությունը պահպանած լինելու նպատակով զետեղել ենք վերջում։