Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՔԱՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ

«Մասիս»

1 աշխատելու։ 2 քեզ ծանոթ անձի մը։ 4 [այդ անձին] ինծի։

«Դուրյանի կյանքը...»

3 թոթովելու։ 5 անհիշաչարությամբ։

1) Երկու տեսակ օթուզպիրկը խաղաս... նաև հոփ կամ թոփ...— Օթուզ պիր (թրք.՝ երեսունմեկ) Բարսեղ էքսերճյանի վկայությամբ Դուրյանը գվարճության ժամերին սիրել է «օթուզ պիր, հոբ և ուրիշ թղթի խաղեր, ինչպես նաև թավլու (նարդի — Ա. Շ.) , պիլիրտո (բիլյարդ — Ա. Շ.) Աթա-Պեյի կազինոյին մեջ Տիգրան Ադամյանի և այլ բարեկամաց հետ ի Պաղլար Պաշի» («Ընդարձակ կենսագրություն...», էջ 49)։

2) ...Ձյունի վրա քալող կամ թռչող ձյունե գունտերը...— Ակնարկված են կանացի ստինքները։

3) ...ասոնցմե արտադրյալն Է թատերախա՜ղ— Խոսքը «Թատրոն կամ թշվառներ»-ին է վերաբերում, որ Դուրյանը սկսել է 1870-ի դեկտեմբերի 18-ին և ավարտել 1871-ի հունվարի 3-ին (ԲԵՀ, 1967, № 1, Էջ 170 և 1968, № 1, Էջ 143)։

4) ...հիմակվան գործատերերը կով կուզեն գործածելու և աշխատցնելու...— Ակնարկը վերաբերում Է Որդիկ բեյին, որի մոտ նա Նարպեյի և Սոփոն Պեգիրճյանի միջնորդությամբ անցել Էր աշխատանքի։ Դուրյանը բեյի որդու Սիրուն Քեմահճյանի քերականության ուսուցիչն էր և միաժամանակ ֆրանսերեն մեքենագիտական գրքեր էր թարգմանում։ Այս աշխատանքները նա կատարել է ութ ամիս, որից հետո ստիպված է եղել հեռանալ՝ խոստացված աշխատավարձը կրճատելու պատճառով (ամսական 2,5 ոսկի՝ 3-ի փոխարեն)։

5) ...մինչև անգամ խոնարհեցա դերասանություն ընելու...— Դուրյանը 1870-ին կարիքից դրդված մտել է Օսմանիե թատրոնը, կատարել մեծ մասամբ երկրորդական դերեր։ «Պ․ Սիսակ և պ․ Պենկլյան ծանոթ դերասանները, որոնք մոտեն ճանչցած են Դուրյանը, կըսեն, թե դերասանության