Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար պետք եղած բոլոը ձիրքերը չուներ, բայց խնամքով կսորվեր իր դերը և եռանդով կխազար։ Միայն անգամ մը, Ճեյն Կրեյ թատրերդության մեջ, էդուարդ Զ-ի դերը կառնե, որ հիվանդ արքայի մը դերն Է, և սքանչելի կերպով կխաղա զայն, հանդիսատեսները կհուզվին և Դուրյան, որ քանի մը անգամ ի տես կկոչվի, մեծ հաջողություն մը կունենա» («Դուրյանի կյանքը...», Էջ 36)։ Հավանաբար հենց այս դերի մասին Է պատմում նաև Բ. Էքսերճյանը, ավելացնելով նաև, որ երբ Պետրոս Ադամյանը հետագայում խաղաց այդ դերը «չկրնար հավասարիլ Պետրոսի, և մանավանդ շատ վար կը մնա անկե, ըստ վկայության, Վարդովյան էֆենտիի» («Ընդարձակ կենսագրություն...», էջ 74)։

6) ...Վարդովյանի (հին արկածներե մնացած ատելության կրակովը բորբոքած) — Այս առթիվ Ա. Չոպանյանը գրում է. «Դպրոցը եղած ատեն Պետրոս չարաճճի գաղափար մը կհղանա, այն է Վարդովյանի ծաղրանկարը գծել և անոր ճամփուն երկայնքը, փողոցը պատերուն վրա փակցնել... Պետրոս, որ նկարելու բավական հարմարություն ուներ, երեք-չորս թուղթի վրա Վարդովյանի ծաղրանկարը կշինե իր շպարարի հագուստներով, խոշոր դեղդիր մը ձեռքը։ (Վարդովյան դերասանութենե առաջ շպարար — սըվաճի եղած է), հետո՝ գիշերանց, քանի մը ընկերներու հետ լապտեր մը ձեռքն առած, կտանի ատոնք փակցնել պատերուն վրա այն փողոցներուն, որոնցմե Վարդովյան ամենեն հաճախ կանցներ» («Դուրյանի կյանքը...», էջ 37—38)։

7) ...նախատինքներուն չկրնալով հանդուրժել — Վարդովյանը հաճախ է վիրավորել Դուրյանին, դերասան-դերասանուհիների ներկայությամբ անվանել «տիրացու» (Պետրոսը երեխա ժամանակ երգել է եկեղեցական երգչախմբում), կրճատել աշխատավարձը։

8) ...աղտոտ անկողինս թատրոնեն տուն փոխադրեցի — Դուրյանը դերասան եղած ժամանակ գիշերել է թատրոնում։ Նա դերասանություն է արել մեկ ամիս։

9) ...հիմա այդ անցքը հոս պատմելը անպատեհ է...— Ա. Չոպանյանը և Բ. էքսերճյանը հիշատակում են այդ պատմությունը (վերջինս ասում է, որ տեղի է ունեցել Կետիկ փաշայի թատրոնում, բայց չի տալիս Վարդովյանի անունը)։ Երբ մի օր Դուրյանը պահանջել է իր աշխատավարձը, Վարդովյանը ոչ միայն հրաժարվել է տալ, այլև վիրավորել է նրան։ Զայրացած Դուրյանը նետել է. «Դուն իրավ,... Սրապիոն Հեքիմյանին ըսածն ես եղեր»։