Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ Հեքիմյանը տարիներ առաջ Վարդովյանին ասել էր. «Դուն համալի դեր մի այն կրնաս կատարել»։ «Դուրյանի այս խոսքին վրա,— գրում է Չոպանյանը,— Վարդովյան կատաղած, կապտակե Դուրյանը, որ կսկսի լալ» («Դուրյանի կյանքը...», էջ 36—37)։

10) ...շատ կրկնեցիր, որ գործ գտնեմ — Դուրյանին չհաջողվեց որևէ աշխատանք գտնել, շուտով նա վերջնականապես ընկնում է անկողին։

11) ...երթամ վարը քիչ մը տաքնալու — Դուրյան կերթար տաքնալու վարձակալ Աբրահամ աղային սենյակն ուր կրակ կար» (ծ. «Մասիս»֊ի, էջ 228)։

12) ...Վարդան-Մարտիկ-Պետրոս-նույնություն — Խոսքը վերաբերում է Վարդան Լութֆյանին, Մարտիկ Պողիկյանին և Պետրոս Դուրյանին։

13) ...Տեսնենք ի՜նչ համախմբություն մը զայն պիտի լուծե — «Իր մահը կակնարկե» (ծ. «Մասիսի», էջ 228)։

3. <ԱՌ Տ. ԽՈՐԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՆԱՐ֊ՊԵՅ>

(էջ 160)

Ինքնագիրը պահպանվում է Երուսաղեմի պատրիարքարանում։ ԳԱԹ֊ում կա երկու ընդօրինակություն. մեկը՝ Մ. Միհրդատյանցի ձեռքով (ԱՉՖ, № 4551), մյուսը՝ հավանաբար կատարել է Հ. Ճանֆեսճյանը։

Առաջին անգամ տպագրվել է «Ընտանիք» կիսամսյա հանդեսում (1884, 1 մարտ, թիվ 12, էջ 189—190)։ Նամակին կցված էր խմբագրական այս ծանուցումը․

«Հետնյալը վաղամեռիկ Հայ բանաստեղծին, Պ. Դուրյանի անտիպ գործերեն է, զոր ուղղած է Գերապատիվ Հոր մը, անկե պաշտպանություն խընգրելու համար։

Կը հրատարակենք զայս հիշյալ բանաստեղծին գրվածոց մասին որևէ ճաշակ մը տալու համար առ գրասեր տիկնայս և օրիորդս»։

Երկրորդ անգամ տպագրվեց «Արևելք»֊ում (1889, թիվ 1607)՝ նշելով հասցեատիրոջը և հիշատակելով «տարիներ առաջ» «Ընտանիք»-ում տպագրված լինելու փաստը։ Մտել է 1893 և հետագա այն ժողովածուներում, որտեղ զետեղվել են Դուրյանի նամակները։