Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերջինս չի կատարել իր խոսքը։ Դրա պատճառը Նարպեյի անկարողութունը չէ, ինչպես կարծում է Բ. Էքսերճյանը։ Ե. Դրորյանը Մ. Միհրդատյանցին հայտնել է բուն շարժառիթը. «Խորեն սրբազան,— գրում է Միհրդատյանցր Ա. Չոպանյանին 1891-ի սեպտեմբերի 18-ի նամակում,— առարկել է, թե այդ գրությունները (Դուրյանի բանաստեղծությունները— Ա. Շ․) սիրահարական են ըլլալուն չը կրնար անոնց տպագրության նպաստել, որպեսզի վերջը զինքը չը քարկոծեն» (ԲԵՀ, 1968, № 1, 144)։

4) ...Ձեր վսեմ քնարին շուրջը կը դեգերի...— Խ. Նարպեյը նույնպես բանաստեղծություններ էր գրում։ Մինչև այդ նա հրատարակել էր Լամարթինի «Դաշնակներ»-ի թարգմանությունը (Փարիզ, 1859), «Քնար պանդըխտին» ժողովածուն (1868), իսկ պարբերական մամուլում տպագրում կը հայրենասիրական քերթվածներ։

4. ԱՌ Պ. Տ. ԱԴԱՄՅԱՆ

(էջ 162)

Ինքնագիրը պահվում է Երուսաղեմի պատրիարքարանում, ԳԱԹ-ում կա ընդօրինակությունը։

Առաջին անգամ տպագրվել է 1893-ի ժողովածուում, ապա զետեզվել է բոլոր այն հրատարակոլթյուններում, որտեղ տպվել են Դուրյանի նամակները։

Էքսերճյանը նամակի գրության տարեթիվ է նշել «1869 դեկտ. 20»։

Ընգօրինակությունը լիովին համապատասխանում է ինքնագրին, միայն գրության տարեթիվն ու ամսաթիվը զետեղված են սկզբում։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԹնԴ

1 անձկավորություն։ 2 չունի։ 3 աաղմնառի։ 4 մեջք։ 5 նորա։ в երբեմն [իր] 7 ցեղին [մեջ] 8 (բացակայում է), 8 հառաջ, 10 հեղափոխելու 11—12 (բացակայում են)։

1) Տաքցի՜ր այն վառարանին քով... թեև նժդե՜ն ալ ըլլա — «Կակնարկե