Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իր աղքատությունը, զի շատ անգամ կրակն իսկ չէր ունենար և տան վարձակալին կրակեն կը տաքնար» (ծ․ Բ. Էքսերճյանի, ՏԹՆԴ, էջ 225)։

2) ...որուն վրա երևցածը լոկ բնության մեկ ժամանակական ներգործությունն է— Թոքախտի առաջին նշանները Վարդան Լութֆյանի մեջ երևացին 1870-ին։

3) ...ինչպես երբեմն Տ... եղբայրն ալ ունեցած է— «Վարդանա եղբայրն, Տաճատ Լութֆյանն Է Տ... որ այժմ քաջառողջ է» (ծ. P. Էքսերճյանի, ՏԹՆԴ, Էջ 225)։

4) Այլ քու վերադարձդ ե՞րբ պիտի ըլլա— Այս և մյուս նամակներում Դուրյանը հաճախ Է ակնարկում ընկերոջ վերադարձը։ Մեզ չհաջողվեց պարզել, թե ո՞ր գավառում էր գանվում Տ. Ադամյանը։

5. ԱՌ Պ. Տ. ԱԴԱՄՅԱՆ

(էջ 164)

Ինքնագիրը պահվում է Երուսաղեմի պատրիարքարանում, իսկ ընդօրինակությունը՝ ԳԱԹ-ում։

Առաջին անգամ տպագրվել է «Արևելքում»-ում (1899, թիվ 1607), ապա զետեղվել է 1893֊ի և հետագա բոլոր այն ժողովածուներում, որտեղ հրատարակվել են Դուրյանի նամակները։

Մ. Ճանաշյանը կարծում է, թե «Այս նամակը ուղղված է թերևս Հովհ. Ճանֆեսճյանի» («Տաղեր, նամակներ, հատվածներ», Վենետիկ, 1959, էջ 70)։ Առաջին պարբերության մի հատվածը էքսերճյանը, ելնելով իր կրոնական ըմբռնումներից, չի տպագրել։ Այդ հատվածը ըստ ընդօրինակության առաջինը վերականգնել ենք մենք («Պատմա֊բանասիրական հանդես», 1967, № 4, էջ 217)։ Ի դեպ՝ այդ հատվածը բերված է նաև Հրանդի, «Զատկական օրագիր»-ում («Արևելք», 1889, 29 ապրիլ, թիվ 1595)։

Ընդօրինակությունը ամբողջովին համապատասխանում է ինքնագրին, միայն գրության տարեթիվն ու ամսաթիվը զետեղված են սկզբում։