Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առաջին անգամ տպագրվել է «Արևեք»֊ում (1889, թիվ 1607), ապա զետեղվել է 1893-ի և հետագա բոլոր այն ժողովածուներում, որտեղ հրատարակված են Դուրյանի նամակները։

Ինքնրագրում, ընդօրինակությունում և տպագիր տեքստերում նամակի գրության թվականն Է «1871 Հուլիս 6»։ 1871-ի հուլիսի 5-ի նամակը նույնպես ուղղված Է Տ. Ադամյանին։ Բայց այս նամակի «ժամանակե մ’ ի վեր է որ քեզ նամակ մի գրեցի» արտահայաությունը ցույց Է տալիս, որ Դուրյանը ընկերոջը նամակ գրել է որոշ ժամանակ առաջ (եթե մեկ օր առաջ, հուլիսի 5-ին գրած լիներ, չէր ասի «ժամանակե մ’ ի վեր»)։ Հավանաբար նամակներից մեկի ամսաթիվը սխալ է։ Մեր կարծիքով այս նամակը գրվել է ավելի վաղ, քան հուլիսի 5֊ինը։ Նախորդ, հուլիսի 5-ի նամակում Դուրյանն ասում է. «Իմ վիճակս կը հարցնես, բավական բարվոքած եմ, նամակը գրած օրերս գեշ վիճակի մեջ էի․..»։ Ի՞նչ նամակի մասին է խոսքը։ Անշուշտ ա՛յս, քանի որ հենց այստեղ է, որ մռայլ գույներով է ներկայացնում իր վիճակը. «Արդ կը դողդոջեմ, բերանես արյուն կը հոսի, կը հյուծիմ»։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Արևելք», ՏԹՆԴ

1 մը։ 2 ավելի։ 3 այն։ 4 (բացակայում է)։ 5 հավատար։ 8 կրցի [պահել]։ 10 համար։ 11 ահա։ 12 (բացակայում է)։ 13 մարեցավ։ 14 (բացակայում Է)։ 16 (բացակայում Է)։ 18 իրենց [սրտին]։ 22 մը։

«Արևելք»

6 յուր։ 9 յուր։ 15 իմ։

ՏԹնԴ

17 մնաս։ 19 (բացակայում Է)։ 20 ձգելու։

Ընդօրինակություն

4 Ո՜հ։ 21 (Նախադասությունն ավարտվում Է)։

1) Ժամանակե մ’ ի վեր է, որ քեզ նամակ մի գրեցի — Հավանաբար խոսքը 1871-ի փետրվարի 5-ի նամակի մասին է։