Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1) ...նոճյաց դալկահար որդեգիրը- Խոսքը իր` Դուրյանի մասին է։ Հավանաբար Ա. Լուսինյանի արտահայտությունն է (տե՛ս 1871-ի օգոստոսի 13-ի նամակը)։

2) ...խոզին առջև չե՛ք թափեր Ձեր մարգարիտներն— Արտահայտություեն առնված է ավետարանից. «Մի՛ արկանէք զմարգարիա ձեր առաջի խոզաց» (Մատ., է, 6)։

3) Կուզնի ներա պաշտպան հանդիսանալ, կուզնի այդ Թեր-Հսկա Արամը ճզմել— Այս առթիվ Բ. էքսերճյանը հայտնում է. «Ագապյան սաներեն օր. Ա. Վարդանյան ճառ մը (այդ ճառը տպագրվել է «Օրագիր» թերթում— Ա. Շ.) խոսած է Սկյուտարու ս. Խաչ Վարժարանի պարգևաբաշխության առթիվ 1871-ին, զոր քննադատած է Արամ 1871 սեպտմ. 21 և 1142 թիվ Մասիսին մեջ: Դուրյան պիտակ անվամբ Արամը կակնարկե»։ (ՏԹՆԴ, էջ 241 )։ Դուրյանը շէր կարող Արամի այս ելույթը նկատի ունենալ, քանի որ նա իր նամակը գրել է սեպտեմբերի 9-ին։ Իրականում Դուրյանի զայրույթի պատճառը Արամի «Մասիս» լրագրի 1871-ի սեպտեմբերի 4-ի թիվ 1135-ում հրատարակված նախորդ թղթակցությունն է։ Արամն այստեղ Ա. Վարդանյանի ելույթի առթիվ վրդովվում է, որ «մեր քնքույշ օրիորդները» հանդեսներում շնորհակալական պարզ խոսքեր ասելու փոխարեն, հուզում են «ընկերական կամ քաղաքական խնդիրներ», արտասանում «ազատություն, հեղափոխություն, հուր, սուր, փայլակ, կայծակ» բառերը։

4) Եվ արդեն այսչափ...— «Այս բառերն անընթեռնլի են» (ծ. Բ. էքսերճյանի, ՏԹՆԴ, էջ 241 )։

5) ...դուք ալ գրեք... կուզեմ գրիչ լզող գտնել... մի քանի տող գրելու— Դատելով Արամի երկրորդ նամակից («Մասիս», 1871, սեպտեմբեր 21, թիվ 1142) «Օրագիր...» թերթը 1871-ի սեպտեմբերի 11-ի համարում տպագրել է «Աժտեր-Խան» և «Տորգ» ստորագրություններով երկու հոդված, որոնք Արամի առաջին նամակի («Մասիս», 4 սեպտեմբեր) պատասխանն են։ Վ. Թերզիբաշյանը կարծում է, որ Ամտեր-Խանը Ա. Լուսինյանն է («Պետրոս Դուրյան», Երևան, 1959, էջ 115)։ Ամտեր-Խանը Լուսինյանը չէ, այլ նրա մտերիմ ընկերներից մեկը։ Այդ երևում է հետևյալ փաստերից։ Արամը ընդարձակ մեջբերումներ է կատարում «Օրագիր...»-ից։ Դրանցից մեկից իմանում ենք, որ Ամտեր-Խանը ոչ միայն կարդացել, այլև