Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1) ...ես միայն նոցա (թատերախաղերի— Ա. Շ.) ձրագիրներն ունիմ — Սա ցույց է տալիս, որ Դուրյանը իր թատրերգությունները, թեպետ դրանք բեմադրել են, դեռևս ավարտված գործ չի համարել:

2) Վարդ և Շուշան կամ Հովիվք Մասյաց— Դուրյանի անդրանիկ թաարերգությունը։

3) ... Արտաշեսին և Անկումն Արշակունյացին տերերը...— Խոսքը Դուրյանի «Արտաշես Աշխարհակալ և «Անկումն Արշակունի Հարստության» ողբերգությունների մասին է։ Նախադասության այս մասը 1893-ի ժողովածուից դուրս է մնացել գրաքննական նկատառումներով։ Հայոց պատմական անձնավորությունների անունները հիշատակումը այն ժամանակվա թուրքիայում արգելված էր։

4) ...Վարդովյանը տեսնելով՝ քիչ մը միջոցի համար ուզեմ— Դուրյանի թատրերգությունները գտնվել են ոչ միայն Հ. Վարդովյանի, այլ թատերական հուշարար Տ. Գալեմճյանի մոտ։

5) ...ի՞նչ պիտի ընենք զանոնք— Թերևս Ա. Լուսինյանը ուզեցել է ծանոթանալ Դուրյանի թատերախաղերին՝ տպագրելու մտադրությամբ։

6) Դուք բան մը ինձ կիմացնեք— Հավանաբար Ա. Լուսինյանը ակնարկել է իր առաջիկա ամուսնությունը Ա. Վարդանյանի հետ։

7) ...ուր նոքա գլուխ գլխի պիտի տան...— Խոսքը դարձյալ Ա. Լուսինյանի և Ա. Վարդանյանի մասին է։

8) ...մոտեցո՛ւր այդ օրն...— Այսինքն «շնորհալի հանդեսի»՝ հարսենյաց օրը։

9) ...Սկյուտարը մի՛ մոռնար— Ա. Լուսինյանն ապրում էր Խասգյուղ թաղում։

12. <ԱՌ «ՕՐԱԳԻՐ»>

(էջ 178)

Ինքնագիրը չի պահպանվել։ Առաջին անգամ հրատարկվել է «Օրագիր» թերթում (1871, 1 հոկտեմբեր թիվ 563), երկրորդ անգամ հրատարակել ենք մենք («Սովետական արվեստ», 1969, № 12, էջ 43—44)։ Նամակի վերջում զետեղված է հետևյալ խմբագրական դիտողությունը. «Վերոհիշյալ նամակին պատմությունը ցավ