Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Արևելք»-ում տպագրված հատվածները ևս անթվակիր են։ Բայց ՏԹնԴ-ում նշված է, «1871 Դեկտ. 10»։ Ամենայն հավանականությամբ Բ. էքսերճյանը թվականը վերականգնել է՝ հենվելով Ա. Լուսինյանի մոտ եղած ինքնագրի վրա։

Նամակը զետեղվել է բոլոր այն ժողովածուներում, որտեղ հրատարակվել են Դnւրյանի նամակները։

«Ընդարձակ կենսագրություն...»֊ում էքսերճյանի կատարած մեջբերումը (էջ 104), ինչպես նաև ընդօրինակության վրա (հավանաբար Ե. Դուրյանի ձեռքով) արված նշումը ցույց են տալիս, որ նամակն իրոք ուղղված է Ա. Լուսինյանին։

Նամակի «Նուպարա և Փանոսյանի» բառերով սկսվող և «պիտի մոռնա» բառերով ավարտվող հատվածը, որ ընդօրինակությունից վերցնելով առաջին անգամ վերականգնել ենք մենք (տե՛ս «Պատմա-բանասիրական հանդես», 1967, № 4, էջ 218), էքսերճյանը հապավել է՝ տալով հետեվյալ բացատրությունը. «Քանի մը տողով ակնարկել է հետո այն ատենվան լրագրական վեճերուն», ուր ինքն ալ դեր մը ունեցած էր, և որք անձնականություններ վիրավորելու չափ հառաջ գացած են, կը հարե» (ՏԹՆԴ, էջ 252. «Արևելք»-ում այս ծանոթության ընդգծված բառերը չկան)։

ՏեՔՍՏԱՅԻՆ ԱՅԼ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈԻՆՆեՐ

«Արևելք», ՏԹՆԴ

2 այս։ 5 հավատացի։ 8 (բացակայում է)։ 11 վերջին։ 12 ցրված։ 13 ուղեղս։ 14 վրա։ 15 շունչին [հետ]: 16 իրեն։ 17 աշխարհես։ 18 ավետեցին։ 19 Յուսկյուտարու։ 20 տեղեր։ 21 եկավ։ 22 խոսքեր։ 28 ադամանդներն: 29 ապշեցա։ 31 (բացակայում է)։ 34 ըլլալ։ 35 (բացակայում է)։ 36 ամենամեծ։ 39 նշանավի։ 40 (բացակայում է)։ 41 հուսահատորեն։ 42 (բացակայում է)։ 43 թե։ 44 կփափաքիմ [որ]: 45 նախախնամությունը։ 46 (բացակայում է)։ 57 սրտահույզ։ 58 մոռցվին։ 65 ( բացակայում է)։ 66 թղթերու։ 69 ցրված։ 75 ում։ 78 իմ։ 79 ինձ։ 80 (բացակայում է)։ 81 Ո՜հ: 82 Ձեզ։ 83 (բացակայում է)։ 84 [Բարեկամդ ևj եղբայրդ։