Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

7) ...Նորայրի և Արմենակի վրեժն...— Ակնարկը վերաբերում է այդ կեղծանուններով հրապարակած հոդվածներին։

8) Մեկ քանի պատառ թուխթերու վրա արցունքոտ տողեր գրեր եմ– Խոսքը Դուրյանի տաղերի մասին է, որոնք նա պատրաստել էր տպագրության։

9) Արդյոք Զարդարյանի հետ խոսեցար վերջի հեղինակած գործույս տպագրութեան համար— Գ. Զարդարյանը 1870-ին բաց էր արել տպարան, կազմատուն։ «Վերջի հեղինակած» գործը «Թատրոն կամ թշվառներ» թատերախազն է։ Բ Էքսերճյանը կրել էր նաև Հովսեփ Գավաֆյանի անունը, որ ինքնագրում և ընդօրինակությունում չկա։ Դրա պատճառը բացատրել է Ա. Գալայճյանը. «էքսերճյանի գրքի հրատարակիչն էր Գավաֆյան (ապա՝ Պ. Պալենց) գրատունը» (Ն, էջ 6)։

10) Մահվան սպանդ մ՚են. կ՚երթամ առաջի կտրչիմ.— Արանք, ինչպես նշել է Ա. Գալայճյանը, վրիպակներ են, պետք է լինի «սպանդ մ՚եմ» և «կտրիչին»։ Մենք չենք ուղղում, որովհետև դրանք, ինչպես և մյուս «զարտուղությունները», Դուրյանի հոգեվիճակի արտահայտություններն են։ Ի դեպ, Մ. Թեոլոլյանը «կտրիչի» բառի առթիվ նկատել է. «Այս բառը գրաշարական վրեպով մը աղավաղված է, կենթադրենք։ Բազմաթիվ հրատարակություններու մեջ նույն ձևով կերևի։ Հնարավորություն չունեցանք ճչաելու «Արարչի՞» պիտի ըլլա («Դար մը գրականություն, (1850—1950), Գահիրե, 1955, էջ 184)։

11) ...դագաղիս վրա երկու խոսք— Ա. Լուսինյանը նույնպես դամբանական է արտասանել Դուրյանի մահվան առթիվ։

12) ...Ներա իմ հարգանաց հուսկ ողջույնս— Խոսքը Ա. Վարդանյանի մասին է։

ԴԱՄԲԱՆԱԿԱՆ

(էջ 191)

Ինքնագրի սևագրությունը պահվում է Երուսաղեմի պատրիարքարանում, իսկ ընդօրինակությունը (առանձին թղթի վրա)՝ ԳԱԹ-ի Ա. Չոպանյանի ֆոնդում: