Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին՝ անգամ տպագրվել Է 1893-ի ժողովածուում, ապա զետեղվել, 1913, 1940, 1945, 1947, 1950, 1959 և 1968-ի հրատարակություններում։ Ա. Չոպանյանը դամբանականի գրության հանգամանքնեերի մասին պատմում է. «Դուրյան, որ Լութֆյանի թաղման օրը որոշած էր դամբանական մը կարդալ անոր գերեզմանին վրա, նույն օրն իսկ սրճարան մը կմտնե, թուղթ գրիչ կուզե և քանի մը վայրկյանեն կգրե...» («Դուրյանի կյանքը...», էջ 201 )։ Իսկ Բ. Էքսերճյանը ասում է, որ Դուրյանը դամբանականը «գրելու ու կարդալու արիուրթյունը չունենար ի սկզբան, հետո զիջանելով այլոց խնդըրվածին, մատիտով ի գիր կառնու ճամբուն վրա ափ յափո...» («Ընդարձակ կենսագրություն, էջ 83)։ Կենսագիրը հայտնում է նաև, որ դամբանականը գտնվել է Հովհ. ճանֆեսճյանի մոտ, իսկ մի օրինակը հանձնել է Վարդան Լութֆյանի եղբորը՝ Տաճատին։ Ա. Չոպանյանի մոտ եղած ընդօրինակությունը, հավանաբար, կատարված է ճանֆեսճյանի օրինակից։

ՏԹՆԴ-ում խորագրված է. «Դամբանական ի մահ Վարդան Լութֆյանի», նշված է գրության թվականը («1871 Մայիս 21, Սկյուտար»)։ Ինքնագիրն անվերնագիր է և անթվակիր։ Ընդօրինակությունը ևս թվական չունի, իսկ «Դամբանական Վ. Լութֆյանի» խորագիրն առնված է փակագծերում, որ ցույց է տալիս, թե օրինակողինն է։

Տպագիր տեքստում գրաքննական և այլ նկատառումներով էքսերճյանը կատարել է խմբագրումներ։

Տպագրվում է ըստ Երուսաղեմի հրատարակության (Ն)։ Ընդօրինակության մեջ առաջին նախադասության «հառաչանքներ» բառից հետո կան «և պատկառելի քահանայից աղոթքը» բառերը, որոնք ջնջված են։ Վ. Լութֆյանը հաղորդություն չէր ընդունել, այնպես որ հազիվ թե քահանաները մասնակցեին նրա հուղարկավորությանն ու աղոթեին։

ՏեՔՍՏԱՅԻՆ ԱՅԼ ՏԱՐԲԵՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ

ՏԹՆԴ

1 Սգակից։ 2 կեցեք։ 3 տխուր։ 5 սիրելի։ 6 գործեմք։ 7 կուլամք։ 8 վշտալից։ 9 անդունդի [մը]: 10 բով մ’է: 11 կենացը: 12 [միշտ] երկնից։ 13 մը ունիմք։ 14 բարեշրջում։ 15 [և] երբ, 16 գրիչը։ 17 քրտամբ։ 18 կտակն: