Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

19 [իր] հիշատակ։ 20 (բացակայում Է)։ 21 բռին: 23 թե։ 24 մարդոցմե։ 25 սա։ 26 չի։ 27 ալ: 28 սա։ 29—30 (բացակայում են)։

Ընդօրինակություն

4 կենդանացնել: 5 սիրելի։ 15 [և] երբ։ 16 զենքը: 22 [մեր] սիրելվույն։

ՀԱՎԵԼՎԱԾ

<Կենսագրություն >

(Էջ 195)

Առաջին անգամ տպագրվևլ Է «Օրագիր ծիլն Ավարայրվո» թերթի 1869-ի հոկտեմբերի 6-ի թիվ 24-ում` «Ձոն Առ Հայրիկն Խրիմյան Ազգասեր նորընտիր պատ.[րիարքն] Կ. Պոլսո» («Ի Պատրիարքական Ընտրություն Ամեն Հայրիկին») բանաստեղծության վրիպակների առթիվ Պ. Դուրյանի հրատարակած նամակից հետո։ Երկրորդ անգամ մեր առաջաբանով ու ծանոթագրություններով հրապարակվել է «Գրական թերթ»-ում (1968, № 9)։

Տպագրվում Է ըստ «Օրագիր...»-ի տեքստի (մ)։

Էքսերճյանը նկատում է, որ «խմբագրական ձևով» այո կենսագրական ծանոթությունը, ըստ Ե. Դուրյանի, «հավանականաբար» գրել է Պետրոս Դուրյանը («Ընդարձակ կենսագրություն...», էջ 61)։ Այնուհետև «նույն ծանոթությունից» բերելով մի հատված, նա որոշակիորեն պնդում է. «Այս խոսքերն աներկբայապես Դուրյանինն են, զոր կրկնած է քանիցս յուր։ նամակներուն մեջ ալ» (նույն տեղում, էջ 64)։

Ա. Չոպանյանը իր ուսումնասիրությունում թեև այդ կենսագրական ծանոթության մասին որևէ ակնարկ չի անում, սակայն նրա աշխատության մեջ նույնպես գտնում ենք Էքսերճյանի մեջ բերած տողերը, որոնք նա անվերապահորեն վերագրում է Պ. Դուրյանին («Դուրյանի կյանքը...», էջ 33)։

Արդյոք այս կենսագրության հեղինակը Պ. Դուրյա՞նն է։

Իսկապես, ծանոթության եզրափակիչ մասում արտահայտված մտքերին մենք հանդիպում ենք Խորեն Նարպեյին` Դուրյանի գրած 1871-ի հունվարի 22-ի նամակում, իսկ «աղքատ ծնողացը բեռ ըլլալուն» արտահայտությանը