Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

6) ....առաջինը միայն ներկայացված է անցյալ տարի Կետիկ Բաշայի թատրոնը...— Մինչև այժմ հայտնի էր, որ «Վարդ և Շուշան»-ը առաջին անգամ բհմադրվել է 1869-ի փետրվարի 22-ին։ «Կետիկ Բաշայի թատրոնը Հ. Վարդովյանի տնօրինությամբ գործող «Թատրոն օսմանիե»-ն է, որ գորել է ոկսել 1868-ից։

7) Հայրը— Պ. Դուրյանի հայրը Աբրահամ Զըմպայանն էր։

8) Եղբայրը— Պ. Դուրյանի եղբայրն էր Հարություն Դուրյանը։

9) Մանզումե ... Մեհմուա- Կ. Պոլսի հայատառ տաճկերեն թերթեր։ («Մանզումեի էֆքյար»-ի մասին տե՛ս «Բանասիրական» հոդվածի ծանոթագրություններում)։ «Մեճմուայը հավատիս»-ի խմբագիրն էր Հ. Վարդանյանը, լույս է տեսել 1852-ից։

10) ...հրապարակի ծառայության մտցնելու կարող ազգայինք— Խորեն Գալֆայանի և Սոփոն Պեզիրճյանի միջնորդությամբ Պ. Դուրյանը դառնում է Որդիկ բեյի որդու՝ Սիրուն Քեմահճյանի քերականության ուսուցիչը, միաժամանակ կատարելով մեքենագիտական թարգմանություններ։

<Պատառիկներ>

Այլևայլ առիթներով ասվել է, որ Դուրյանի ժառանգության մի զգալի մասը ինչ-ինչ պատճառներով չի տպագրվել։ Ներկա հրատարակության մեջ փորձ է արվում ներկայացնել Դուրյանի տաղերից պահպանված պատառիկները, որոնք օգտագործել են ուսումնասիրողները։

1. ՊԻՏԻ ՄԵՌՆԻՄ ԵՍ

(էջ 197)

«Շինեմք մեր գերեզմանատունը կամ գերեզմանք» գրքույկում (Ե. Պոլիս, 1885) Բ. Էքսերճյանը գրել է. «Երջանկահիշատակ Պ. Դուրյանի անտիպ գործոց մեջ կա «Պիտի մեռնիմ ես» վերնագրով խիստ սրտահույզ մի տաղ (էջ 12, ծ.)։ Երկրորդ անգամ էքսերճյանը այդ բանաստեղծության մասին իոսում է «Ընդարձակ կենսագրություն...»-ում, բերելով միայն վեց տող (էջ 100—101)։ Ըստ կենսագրի՝ «Տիկին Զապել Տոնելյան (Սիպիլը— Ա. )