Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունեցած է այդ երգը»։ «Այդ երգին միայն մեկ քանի տողերը կրցած եմ ձեռք բերել, զոր չսած եմ իր ընկերներեն Սիմոն էֆհնտիե»,— ավելացնում Է նա։ Ա. Չոպանյանը ես հաստատում Է, որ ինքը Զ. Տոնելյանի մոտ գտել Է այդ երգի մեկ մասը և բերում Է հիշյալ 6 տողը միայն («Դուրյանի կյանքը...», Էջ 72)։

Ա. Չոպանյանի արխիվում ինչ֊որ մեկի ձեռագրով մաքրագրված են այս տողերը» որոնք լիովին համապատասխանում են նրա գրքում տպագրած տեքստին։

Բ. Էքսերճյանի գրքում առաջին երկտողը Ա. Չոպանյանի հրատարակած երկրորդ երկտողին է համապատասխանում։ Հենվել ենք Չոպանյանի տեքստի վրա, քանի որ էքսերճյանը հիշողությամբ է գրել։

2. ***


Առաջին ան գամ տպագրվել է Բ. էքսերճյանի «Ընդարձակ կենսագրություն...»֊ում (էջ 101), ապա Ա. Չոպանյանի ուսումնասիրությունում (Դուրյանի կյանքը...», էջ 71)։

Բ. էքսերճյանը վկայում է. «...Հովհ. Ճանֆեճյան կըսե, թե ուրիշ երգ մ՝ալ («Պիտի մեռնիմ ես»-ից բացի — Ա. Շ.) ուներ նա (Դուրյանը— Ա. Շ.), որուն տխուր եղանակ մը հարմարցուցած Էր և կերգեր 1871-ին ամեն անգամ, որ զիս կամ ուրիշ բարեկամ մը կը տեսներ։ Այդ երգին երկու տողն միայն կը հիշե (Ճանֆեսճյանը — Ա. Շ,)» («Ընդարձակ կենսագրություն...՝», էջ 101) Նույնն է գրում նաև Ա. Չոպանյանը: