Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Ավազաղբյուր— գյուղ Մուշից երկու և կես ժամվա հեռավորության վրա, ենթարկվել է թուրքերի և քրդերի հարստահարություններին։

Ավարայր— Գյուղ Արտազ գավառում, Մակուից հարավ, որտեզ 451 թ. մայիսի 26-ին հայոց զորքերը Վարդան Մամիկոնյանի ղեկավաությամբ հերոսամարտի բռնվեցին պարսիկների հետ։

Արտազ– Վասպուրականի հին գավառներից։

Գեթսեմանի— Գյուղ Երուսաղեմի մոտակայքում, որտեղ ըստ ավանդության Հուդան մատնեց Հիսուսին։

Գողգոթա— Բլուր Երուսաղեմի մոտակայքում, որի վրա ի կատար Էին ածվում հին Հրեաստանի մահապատիժները։ Ըստ ավանդության քրիստոսը նայնպես խաշվել Է Գողգոթայի վրա։

Գուզկուճնուք— Կ. Պոլսի թաղերից, հյուսիսից սահմանակից Էր Սկյուտարին։

Ենի մահալե (Նոր թաղ) — Կ, Պոլսի Սկյուտար արվարձանի երեք թաղերից մեկը, Պ. Դուրյանի ծննդավայրը։

Կետիկ Բաշա (Կետիկ Փաշա)— Կ. Պոլսի թաղերից։

Մուտա (Մոտա Պուռնու)— Կ. Պոլսի Գատը գյոսղ թաղի գլխավոր փողոցը, ծովահայաց զբոսարան։

Մուշ— Հայոց գավառ` համանուն քաղաքով, Արևելյան Տավյրոս և Բյուրակն լեռնաշղթաների միջև։

Չամլըճա— Կ. Պոլսի Սկյուտար արվարձանի ամենաբարձր բլուրը, գեղեցկանիստ զբոսարան։

Պաղլար-պաշի— Զբոսավայր Կ. Պոլսի Սկյուտար թաղում։

Պեյ Գոզ (Պեյքոզ)— Կ. Պոլսի թաղերից, որտեղ հայերը նշում էին Սահմանադրության հանդեսները։