Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պորտո (Բորդո)— Քաղաք Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, խոշոր նավահանգիստ։

Սամաթիա— Կ. Պոլսի աշխատավորական թաղամասը:

Սթամպոլ— Կ. Պոլսի եվրոպական արվարձաններից, ընկած է Վոսփորի երկու ափերին։

Սկյուտար— Կ. Պոլսի ասիական արվարձանը, ուներ երեք թաղ` Սելամիե (Սելամսըզ), Ենի մահալե (Նոր թաղ) և Իճատիե։

Վատիկան— Հռոմի պապի աթոռանիստը:

Վոսփոր— Սև և Մարմարա ծովերը կապող նեղուց։

Տիգրիս— Գետ, սկսվում է Հայկական Տավրոսից և միանում Եփրատին:

Տղմուտ— Գետ Արտազ գավառում, որ հոսում է Ավարայրի դաշտավայրով:

Օրթագյուղ— (Միջագյուղ)— Կ. Պոլսի թաղերից` Վոսփորի եվրոպական ափին։