Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՆՁՆԱՆՈՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Ադամյան Տիգրան ( ? —1908)— Պ. Դուրյանի աշակերտական ընկերը. հետագայում թուրքական գավառական թերթերի խմբագիր ու թարգմանիչ, ավելի ուշ «Ճերիտեի հավասի» հայատառ թուրքերեն թերթի խմբագիր։

Արտաշես Աշխարհակալ (Առաջին)— Հայ նշանավոր թագավոր (մ. թ. ա. 189—160), հայկական հողերի վերամիավորողն ու Արտաշիսյան հարստության հիմնադիրը։

Բագրատունի Արսեն (1790—1866)— Հայ կլասիցիզմի խոշորագույն ներկայացուցիչ, բանաստեղծ, ողբերգակ և թարգմանիչ։

Գալեմճյան Տիգրան ( ? —1920)— հուշարար և թատրերգակ։

Գալաֆյան Խորեն (1831/32—1892)— Հայտնի Էր Նարպեյ և այլ կեղծանուններով: Հոգևորական գործիչ, եղել է Փարիզի Հայկազյան վարժարանի ուսուցիչ, Թեոդոսիայի Խալիբյան դպրոցի դաստիարակ, 1864-ից հաստատվել է Կ. Պոլսում, դարձել Բերայի քարոզիչ և նույի թաղի դպրոցների վերատեսուչ, 1876-ին ընտրվել է կրոնական ժողովի ատենապետ, 1867-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1873-ին՝ արքեպիսկոպոս։

Դուրյան Հարություն (1848 —1873)— Պ. Դուրյանի ավագ եղբայրը և աշակերտակիցը, թրքագետ։ Որպես թարգմանիչ աշխատել է «Մանզումեի էֆքյար» և «Մեճմուայը ախպար» հայատառ տաճկերեն թերթերի խմբագրություններում։

Զարդարյան Գևորգ (1834—1888)— Տպագրիչ ու տպարանատեր, 1870-ին բացել Է տպարան և կազմատուն։

Իզմիրլյան Մատթեոս (1845—1910)— Ուսուցիչ, ապա սարկավագ (1864), վարդապետ, ծայրագույն վարդապետ, Սկյուտաքի քարոզիչ (1873),