Jump to content

Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եպիսկոպոս (1876), պատրիարքական փոխանորդ (1879). Եգիպտոսի վիճակի առաջնորդ (1894), Կ. Պոլսի պատրիարք (1894)։ 1896-ին աքսորվեց Կ. Պոլսից, վերադարձավ 1908-ին և ընտրվեց նախ Կ. Պոլսի պատրիարք, ապա Ամենայն Հայոց կաթողիկոս։

Լամարթին Ալֆոնս (1791 —1869) — Ֆրանսիացի նշանավոր բանաստեղծ, պատմաբան ու քաղաքական գործիչ։

Լութֆյան Վարդան Թադևոսի (1851 —1871) — Պ. Դուրյանի մտերիմ ընկերը, արքունի բժշկական դպրոցի ուսանող, բանաստեղծ, թատրերգակ և թարգմանիչ։

Լուսինյան Արմեն (Առաքել) — Առաքել Նուպար Շահնազարյան երկրորդական վարժարանի սան, բանաստեղծ, հրապարակախոս և թարգմանիչ, Դուրյանի մտերիմներից, որի հետ ծանոթացել է 1871-ի մայիսին։

Խոնասարյան Օգսեն (1838—1878)— Օրենսգետ, հրապարակախոս և խմբագիր։

Խրիմյան Մկրտիչ (1820—1907)— Նախ ուսուցիչ, ապա վարդապետ, եպիսկոպոս, 1869— 73 թթ. եղել է Կ. Պոլսի պատրիարք, Օեռլինի վեհաժողովի (1878) պատվիրակ, Վանի առաջնորդ, 1892-ից Ամենայն Հայոց կաթողիկոս: Ունի գեղարվեստական գործեր։ Վայելել է լայն ժողովրդականություն, որի համար և ստացել է «Հայրիկ» անվանումը։

Կամպեթթա (Գամբետա) Լեոն Միշել (1838—1882)— Ֆրանսիայի պետական ու քաղաքական նշանավոր գործիչ, ներքին գործերի մինիստր (1870—71), դեպուտատների պալատի նախագահ (1879— 81), պրեմիեր մինիստր և արտաքին գործերի մինիստր (1881—82)։

Հարություն— Տե՛ս Դուրյան Հարություն։

Հյուկո Վիկթոր Մարի (1802—1885)— Ֆրանսիացի հանճարեղ գրող, ակադեմիայի անդամ։

Հուդա— քրիստոսի 12 առաքյալներից (աշակերտներից) մեկը, ուսուցչին մատնեց 30 արծաթի համար։

Ղևոնդ— Երեց, որ 449 թ. գլխավորեց շինականներին` Անգղ գյուղում կոտորելու պարսիկ մոգերին, Վարդանանց պատերազմի հերոս։

Ճանֆեսյան Հովհաննես— Պ. Դուրյանի ազգականն ու մտերիմ ընկերը, եղել է Սկյուտարի (Ենի-մահալե) Աղքատասիրաց ընկերության