Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հրատարակել— հռչակել, հայտարարել

Հույլ— 1. խումբ։ (աստղերի) 2. փունջ (մազերի)

Հուշ ածել— մտաբերել, հիշել

Հուսկ— վերջին, ամենավերջին

Ձմրահուպ—- ձմռանը մոտ, ձմեռնամուտ

Ձյունաթորմի— ձյան գույնի, ճերմակ

Ձորձ— հագուստ

ճարակել— տարածել, սփռել, ծավալել

Ճետ (ք)— սերունդ (ներ), զավակ (ներ)

Մակաբերել— եզրակացնել, հետևեցնել

Ման ընել— ման գալ, զբոսնել

Մառ— մշուշ

Մատամբք — մատներով

Մարմանդ— դալարիք, հովասուն տեղ

Մելան— թանաք

Մերովսանն— մեր կարողացածի չափ

Մնչել- մեղմ հեծել

Մոլար— մոլորված

Մորշ(գ.)— կանաչ ճյուղ, մորշ (ած.) — դալար

Մոտել— մոտենալ

Յամայր— տե՛ս համայր

Յայնժամ— այն ժամանակ

Յայտ— հայտնի կերպով

Յանգետս— անգիտությամբ

Յապայն— ապագայում

Յաւէժ— հավերժ

Յէղակարծ— հանկարծակի, անսպասելի

Յօդել— տե՛ս հոդել

Նազիլ— սիգալ, պչրել

Նախախայր— առաջին պտուղ

Նե— նա (իգական սեռի համար)

Ներկայել— ներկայացնել

Նժդեհ— պանդուխտ

Նկատում— նկատառում

Նշանակ— նշան

Նշույլ— շող, լույսի ճառագայթ,

նշուլել— նշույլներ արձակել

Նոթի— անոթի, քաղցած

Շաղփաղփություն— շաղակրատանք, կատակաբանություն

Շառայլ— ճառագայթ, շող

Շեջ— մարած

Շրշել— շրշյուն հանել (շրջազգեստի)

Ոյր— որի

Ոսկերոտիք— ոսկորներ

Որջանալ— պատսպարվել, ապաստան գտնել

Չվառ— թշվառ

Պարածածկել— պահել, թաքցնել

Պարտիլ— պարտավորվել

Պլլել, պլլվիլ փաթաթվել, փաթաթել

Զամբել— անել, մատակարարել