Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ալիք սիրո ցույց տան կայծ, նետ,
20 Մրմունջ, նայվածք տանելով հետ,
Ջըրել կերթան ծաղկոտ մարմանդ,
Թոթվե խոտեն հովն ադամանդ.
Ո՜հ, ինչո՞ւ արտսուք
Թափե կույսն ի սուգ։

25 Ի դրանց ոսկի արևելքին՝
Թռչտելով սյուքեր հեշտին՝
Ծաղկանց, ալյաց, թերթից համբույր
Տալով՝ սահին թողլով համ, բույր.
Ո՜հ, ինչո՞ւ հառաչ
30 Հանե կույսին լանջ։

Ո՛, կույս, ինչո՞ւ այսպես տրտում
Սամույր հոպոպքդ արտասվաթուրմ
Դեմքըդ սիրուն ծածկեն, վերցո՛ւր
Ճակատդ, շնչե սեր, լույս ու բույր.
35 Անկողինդ ծաղկունք,
Աստղեր քեզի շուք։

— Սիրեի ես աստղերն երկնի,
Ալին ղ՚իս ցույց տար գեղանի,
Վայլեր ծաղիկ ճակտիս անսուգ,
40 Զեփյուռն ուներ հեշտ փըսփրսուք.
Մատնելու զկուսիկ
Հրապո՜ւյրք խաբուսիկ»։


1870