Jump to content

Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

13. ՆՎԱԳ

է ՏԱՐԵԴԱՐՁԻ

ԱԶԳԱՅԻն ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ

Պատռեր են Հայոց դաշտերն արյունոտ,
Հայկազն հըսկայից կըմախք կայթեն յ՚ոտն,
Մոխրոտ ու մամռոտ ավերակք խայտան,
Մասիս բարձեր է վեհ ճակտեն պատան.
5 Հիշատակն Հայն կը կանչե,
Հայն Հայաստան կը կանչե։

Զինվո՛ր Սիրո, դրոշդ ծալ ծալ ծըփացո՛ւր,
Սորվինք խաչովդ սեր, քան թե փայլել սուր,
Հեշտ արցունք թափեն սառք Մասյաց սարին՝
10 Երբ Հայեր աննենգ իրարու փարին.
Հայաստանը դեռ ողջ Է՝
Թե Հայն միշտ հայր կանչե։

Հայրենյաց տըխուր մեջ տվերակաց՝
Հուր հոգի մ՚ըսկեր, կանթե՜ղ սիրակայծ,
15 Միշտ դեպ՚ի հեք Հայն տաներ քայլ հառաջ,
Նա աղյաց խորն Հայն՝ կուրծն էր գամած խաչ.
Ըսին թե Հայն զայն կանչե,
Սե՜ր է, նոճյաց լոկ ձայն չէ։